Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանապահ Բերդի Մշակույթի տունը վերազինվել է նոր սարքավորումներով

Սեպտեմբեր 30,2021 14:09

Համայնքային 9 Մշակույթի տներ «Իմ քայլը» հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի շրջանակներում կստանան նոր տեխնիկա:

Սեպտեմբերի 14-ին Տավուշի սահմանապահ Բերդի Մշակույթի կենտրոնը արդեն ստացել է կենտրոնին անհրաժեշտ տեխնիկան:

Հիմնադրամի «Մարզային մշակույթի տների հզորացման և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորման» ծրագրի համակարգող Գայանե Ղարագյոզյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում բաց մրցույթով ընտրված 9 մշակութային տների (Բերդ, ՄԵղրաձոր, Մրգաշատ, Խաչիկ, Գանձաքար, Օշական, Ստեփանավան, Լճաշեն, Արթիկ) հետ աշխատանքը սկսվել է դեռ 2019 թվականից, իսկ այժմ մեկնարկել է համապատասխան տեխնիկայի տրամադրման փուլը:

Ղարագյոզյանի խոսքով՝ Մշակույթի տներին տրամադրվող անհրաժեշտ տեխնիկայի ցանկը կազմվել է տների աշխատակիցների և կամավորների հետ միասին:

 

Նա տեղեկացրեց, որ մշակույթի տներին հիմնականում տրամադրվում է տեսաձայնային և համակարգչային տեխնիկա․

«Այս պահին իրականացվում է Մշակույթի տներին անհրաժեշտ տեխնիկայի տրամադրման գործընթացը, որի շրջանակում «Վեգա» խանութների ցանցը օգոստոսին Խաչիկ գյուղի մշակույթի տանը արդեն տրամադրել էր անհրաժեշտ տեխնիկան, իսկ Բերդի Մշակույթի տունը Սեպտեմբերի 14 – ին ստացավ անհրաժեշտ տեխնիկան: Ցավոք, Հայաստանի մարզային շատ մշակույթի տներ չունեն անգամ ամենապարզ համակարգիչը, որով կարողանան վարել ամենապարզ հաղորդակցությունը շահառուների կամ տարբեր գերատեսչությունների հետ։ Հիմնադրամի կողմից ծրագրում ընդգրկված մշակույթի տներին նվիրաբերվող համակարգիչները, պրոյեկտորը, էկրանը, բարձրախոսները և մնացած այլ պարագաները թույլ կտան տվյալ համայնքի երիտասարդներին իրականացնել ամենատարբեր միջոցառումներն ու ծրագրերը՝ սկսած կինոդիտումներից՝ մինչ ամենատարբեր դասընթացներ, փոքրիկ ֆիլմերի պատրաստում, մոնտաժ և այլն»։

Բերդի մշակույթի կենտրոնի տնօրեն Արմեն Մելիքյանը մեր զրույցում ընդգծեց, որ նոր սարքավորումները շատ կարևոր էին հատկապես երիտասարդների համար, քանի որ կենտրոնի եղած տեխնիկան չէր բավարարում որոշ ծրագրերի լիարժեք իրագործմանը․

«Մենք կենտրոնում ունեինք սարքավորումներ, սակայն երիտասարդների համար շատ կարևոր էր իրենց հետաքրքրությունների շրջանակներում նոր սարքավորումների համալրում ունենալը, որով էլ առաջնորդվել էին սարքավորումների ցանկը գրելիս»:

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930