Լրահոս
Օրվա լրահոսը

2022թ. բյուջեի նախագծով մեր դեֆիցիտը կլինի մոտ 500 միլիոն դոլար. Միքայել Նահապետյան

Սեպտեմբեր 30,2021 14:18

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը

2022թ. բյուջեի նախագծով մեր դեֆիցիտը կլինի մոտ 500 միլիոն դոլար: Այսինքն՝ մենք կծախսենք մոտ կես միլիարդով ավել, քան կհավաքագրվի եկամուտների գծով:

Էս լույսի ներքո կառավարությունը պիտի բացատրություններ տա բյուջեի ամեն տողի համար:

Օրինակ պիտի բացատրի թե Կառավարության պահուստային ֆոնդ կոչված մութ պարկի մեջ ինչի համար են նախորդ տարվա 9 միլիոն դոլարի փոխարեն 140 միլիոն դոլար լցնում: Ուզում եմ հիշեցնել, որ «պահուստային ֆոնդ», «արտաբյուջե», «չնախատեսված ծախսերի ֆոնդ» ձևակերպումների տակ գրեթե միշտ ինչ-որ մեկի հարստության բանալին է թաքնվում:

Պաշտպանության ոլորտի վերջին բացահայտումների ֆոնին պիտի բացատրի թե էդ ի՞նչ շենք-շինություններ են սարքում 250 միլիոն դոլարի: Զուտ ասեմ, որ շուկայական գներով էդ փողով 550.000 քմ տարածք կարաս կառուցապատես: Ընդ որում` էստեղ չի անցնում «թաքուն բան ենք առնում» փաստարկը, որովհետև «թաքուն բանի» տողում արդեն 430 միլիոն դոլար գրել են:

Պիտի բացատրեն, թե ԱԱԾ-ի համար 3 միլիոն դոլարի ինչ շենք-շինություն են սարքում:

Էս՝ զուտ առաջին հայացքով բյուջեի զննության նախնական արդյունքներից:

2022թ.-ին պիտի խոշորացույցով հսկենք բյուջեն, որովհետև տրամաբանությունը հուշում է, որ մեր և սեփական կյանքը կործանած, որևէ երազանք ու նպատակ չունեցող միջակությունները պիտի սկսեն սեփական ապագան ապահովել՝ Նիկոլ Փաշինյանից հետո, Հայաստանից հնարավորինս հեռու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930