Ադրբեջանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը: Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում Ադրբեջանի դեսպան Ուլվի Բահշալիևի՝ հավատարմագրերի հանձնման արարողությանը:
«Ադրբեջանը եղել և մնում է մեր ռազմավարական գործընկերը, եղբայրական պետությունը, որը հետևողականորեն և անշահախնդիր կերպով աջակցում է Բելառուսին»,- ասել է Լուկաշենկոն դեսպանին:
Լուկաշենկոն իր երկրի և անձամբ իր անունից շնորհակալություն է հայտնել «ադրբեջանցի ամբողջ ժողովրդին և իր ընկեր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վստահության և հուսալիության համար»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ