«Ես ավելի շատ կարգապահական վարույթներ եմ հարուցելու, շատ ավելի ուշադիր եմ լինելու դատավորների կողմից խախտումների նկատմամբ եւ դրա համար ներգրավել եմ շատ ավելի շատ աշխատակիցներ, որպեսզի տեսնենք, թե համակարգում որ դատավորն ինչ սխալ է թույլ տալիս ՝ դատավարական կամ նյութական, որպեսզի կարգապահական վարույթներ հարուցենք»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
Ինչ վերաբերում է վեթինգին, ապա նախարարն ասաց՝ վեթինգի համար կա երկու ճանապարհ՝ կարգապահական վարույթները, որոնցով հատկապես ավելացնում են ուշադրությունն ու քանակները․ «Բայց դա միակողմանի գործողություն չէ։ Ես ակնկալում եմ ԲԴԽ-ն, որտեղ մարդիկ նույնպես խոսում են վեթինգի եւ համակարգը մաքրելու մասին, իրենք են հենց այս ամբողջ գործընթացի գլխին կանգնած, որպես պետական մարմին, եւ մեր համագործակցությունը՝ ես վարույթները հարուցեմ, իրենք քննեն գործերը եւ արդար որոշումներ կայացնեն։ Շատ շուտով մենք կարող ենք ունենալ վեթինգի առաջին դրսեւորումներն իմ պաշտոնավարման ժամանակ»։
Ըստ նախարարի, դատաիրավական ոլորտն, այսպես ասած՝ մաքրելու ուղիներից մեկն է վեթինգը, հիմա քննարկում են այլ ուղի՝ օրենսդրությամբ սահմանված վեթինգի միանգամյա գործառույթ։ Սա, նախարարի ներկայացմամբ, այժմ քննարկում են քաղհասարակության ներկայացուցիչների հետ․ «Մենք նայում ենք՝ հնարավո՞ր է մեր ներկայիս Սահմանադրության պարագայում ունենալ վեթինգ, որպես առանձին գործառույթ, ոչ թե որպես կարգապահական վարույթներով մի մաս»։
Կարեն Անդրեասյանի խոսքով․ «Ես կարող եմ երաշխավորել, որ բարձրագույն դատական խորհուրդը նախկինում մի բան էլ քիչ է պատասխանատվության ենթարկել, եւ այստեղ դեռ հարց է՝ մենք պետք է խնդրենք հասարակությունով ավելի ուշադիր լինել եւ այդ դատավորներին պատասխանատվությա՞ն ենթարկել, թե անհանգստանանք դատավորների համար։ Բայց ես ինձ թույլ չեմ տա միջամտել ԲԴԽ-ի գործունեությանը»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի եւ իրավաբանների հանդիպումից