ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ:
Հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է նորաստեղծ կազմակերպության գործունեության ընդհանուր նկարագիրը, ծրագրերը, հիմնադրույթներն ու որդեգրած սկզբունքները՝ կարեւորելով միաբանվելու գաղափարը:
Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել բազմաշերտ եւ բազմախնդիր սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության առաջարկության համար:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքնային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, երիտասարդների զբաղվածության հարցերին, կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, ժողովրդագրական սպառնալիքներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկումներ ոլորտային մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
ԱԺ