Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը հավանություն է տվել 2022 թ. պետական բյուջեի նախագծին. ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն

Սեպտեմբեր 30,2021 13:04
byuje

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ Կառավարությունը քիչ առաջ հավանություն տվեց 2022 թվականի պետական բյուջեի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։

Հիմնական ցուցանիշները
– Եկամուտներ՝ 1 տրլն 946.2 մլրդ դրամ
– Ծախսեր՝ 2 տրլն 188.4 մլրդ դրամ
– Դեֆիցիտ՝ 242.2 մլրդ դրամ

Մի քանի կարեւոր արձանագրումներ
● Բյուջեի ծախսերը նախորդ տարվա համեմատ կաճեն 18.2%-ով,
● Հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը կբարելավվի 0.9 տոկոսային կետով եւ կկազմի 23.4%,
● Պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կնվազի եւ տարեվերջին կկազմի մոտ 60%,
● Կապիտալ ծախսերը կաճեն եւ կկազմեն 350 մլրդ դրամ,
● Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի ֆինանսավորումը կավելանա 27.4%-ով եւ կկազմի 223 մլրդ դրամ,
● Այդ թվում՝ միայն գիտության ֆինանսավորումը կավելանա 82%-ով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930