Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարց ուղղվեց՝ ինչո՞ւ է վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը փակցրել իր աշխատասենյակում եւ արդյոք որոշումներ կայացնելիս նայո՞ւմ է Փաշինյանի լուսանկարին։ Ի պատասխան Կարեն Անդրեասյանն ասաց․ «Նիկոլ Փաշինյանը մեր ղեկավարն է, պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է եւ այո, նաեւ լինում է, երբ աշխատանքային գործունեության ժամանակ նայում եմ լուսանկարին եւ հիշում, որ պետք է լինել ազնիվ, անաչառ եւ պահպանել այն բոլոր պահանջները, որոնք մեր առաջ դրել է վարչապետը»։
Նախարարի խոսքով՝ «Խորհրդանիշերն ինձ օգնում են հիշել այն արժեքները, ինչի համար եմ ես աշխատում»։ Իսկ արժեքները նախարարի համար պետության դրոշն է, գերբն ու ղեկավարի լուսանկարը, որոնք, ըստ նախարարի, պետք է հարգել եւ դրանցով առաջնորդվել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Սրանք շողոքորթությամբ և անձի պաշտամունքով, շուտով կգերազանցեն
ժողովրդի հայր Ստալինի ժամանակները։