Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Հարությունյանը Ֆինլանդիայում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Սեպտեմբեր 30,2021 09:13

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տղաների մինչեւ 23 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 345 կգ արդյունքով նվաճեց չեմպիոնի կոչումը:

Պոկում վարժությունում 155 կիլոգրամից հետո երրորդ մոտեցմամբ Ռաֆիկը չֆիքսեց 160 կգ-ն եւ բավարարվեց չորրորդ տեղով: Դրա փոխարեն մեր ծանրորդը մրցակիցներին գերազանցեց հրում վարժությունում: Նա առաջին մոտեցմամբ բարձրացրեց 190 կգ ծանրաձողը, ինչը բավական էր ոչ միայն այս վարժությունում փոքր ոսկին, այլեւ երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելու համար: Եվ բնական էր, որ հայաստանցին հրաժարվեց հաջորդ երկու մոտեցումներից:

U23 տարիքային խմբում երեկ մրցահարթակ մտավ նաեւ 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, որի ցույց տված կիլոգրամները՝ 142+170=312, հինգերորդ ցուցանիշն էին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930