«Սիվիլնեթին» հարցազրույց է տվել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը:
…Հարցազրույցը, ըստ ամենայնի, տեղի էր ունենում արդարադատության նախարարի աշխատասենյակում, ուր նրա նստատեղի ուղիղ գլխավերևում կախված էր Նիկոլ Փաշինյանի մեծադիր նկարը:
Այս նկարը, որը կախված է Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում, իր չափերով ու ձևով կարծես թե չի տարբերվում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այն նկարից, որը 2018թ. առաջ կախված էր մեր պետական գերատեսչություններում:
Միայն թե այն ժամանակ արդարադատության նախարարի աշխատասենյակի լուսանկարի մարդը առհասարակ պետության ղեկավարների լուսանկարների՝ պաշտոնյաների աշխատասենյակներում կախելու դեմ պայքարի առաջամարտիկն էր, բայց հիմա վերջինս կարծես թե դեմ չէ, եթե, իհարկե, հենց ինքը չէ պարտադրել, որ իր լուսանկարը լինի կախված ամենուր: Ըստ ԶԼՄ հրապարակումների՝ հենց Փաշինյանն է հրահանգել իր լուսանկարները փակցնել աշխատասենյակներում:
Կարդացեք նաև
2018թ. իշխանափոխությունից հետո քայլողների թիմի համար ուրախության, հրճվանքի ճիչեր արձակելու հերթական առիթը յուրաքանչյուր նոր նշանակված քայլող պաշտոնյայի կողմից առաջին հերթին Սերժ Սարգսյանի լուսանկարը հանելու փաստն էր, որը նրանք որպես մեծագույն ձեռքբերում ու հպարտանալու առիթ էին ներկայացնում:
… Հիմա ՔՊ-ական պաշտոնյաները կաշվից դուրս են գալիս, որ արդարացնեն կամ որևէ կերպ տրամաբանություն դնեն Նիկոլ Փաշինյանի լուսանկարի՝ իրենց աշխատասենյակներում հայտնվելու փաստը, մինչդեռ ավելի ազնիվ կլիներ, եթե նրանք պարզապես ասեին, որ Նիկոլ Փաշինյանն իրականում դեմ է եղել միայն Սերժ Սարգսյանի լուսանկարներին, իսկ իր լուսանկարի դեպքում անգամ պարտադիր է համարում կախելը:
Գոհար ՍԱՎԶՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում