Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր դատավորներին «կոռումպացված» կհայտարարեն

Սեպտեմբեր 30,2021 10:00

Երբ նախորդ իշխանության ժամանակ իրավապահ եւ դատական մարմինները դաժան, սադիստական վերաբերմունք էին դրսեւորում Գագիկ Ջհանգիրյանի հաշմանդամ եղբոր հանդեպ, կարելի էր կանխատեսել, որ Ջհանգիրյանը, երբ կտիրապետի որոշակի իշխանական լծակների, կաշխատի վրեժխնդիր լինել նման վարք դրսեւորողներից եւ ընդհանրապես՝ հեռացած իշխանության ներկայացուցիչներից: Ավելին՝ ենթադրելի է, որ ձգտելու է պաշտոնի՝ այդ վրեժխնդրությունն իրականացնելու համար:

Երբ այդ նույն ժամանակաշրջանում իշխանության որոշակի թեւի ներկայացուցիչները նպաստեցին, որ իր պարտականությունները հաջող, արդյունավետ կատարող Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն աշխատանքից ազատվելու դիմում գրի, իսկ այնուհետեւ խորհրդարանի եւ այլ ամբիոններից վիրավորական, նվաստացուցիչ խոսքեր էին ասում նախկին օմբուդսմենի հասցեին, ինձ համար պարզ էր, որ Անդրեասյանի ձգտումն է լինելու փոխհատուցել իր ստացած վիրավորանքների համար: Այժմ նա դրա հնարավորությունը ստացել է, եւ դատելով նրա վերջին հայտարարություններից, դրանք կիրականացնի: Արդարադատության նախարարը հիմա խոսում է հանրահավաքային ոճով՝ «պետությանը պատերազմ հայտարարած մաֆիոզ բանդաների» կամ «համակարգը կոռումպացված դատավորներից մաքրելու» մասին:

Երկու պաշտոնյաների դեպքում էլ թիրախը դատական համակարգն է, որը գործադիր իշխանության գրպանում հայտնվելուն առայժմ թեթեւ դիմադրություն է ցուցաբերում, եւ այդ գործիչների ընտրությունն ամենեւին էլ պատահական չէր՝ նրանք հավելյալ անձնական մոտիվացիա ունեն համակարգից «մուռ հանելու»: Հիմա շատ մեծ է հավանականությունը, որ «կոռումպացված» կհայտարարվեն այն դատավորները, որոնք Քոչարյանի եւ այլ «հնչեղ» գործերում ընդունել են իշխանության քիմքին ոչ հարմար որոշումները: Իսկ իրապես կոռումպացվածները, որոնք հլու-հնազանդ ծառայում էին Սերժ Սարգսյանին, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանին, կմնան իրենց տեղերում:

«ՔՊ»-ական մեծամասնությունը խորհրդարանում ընդունել է օրենք, որը քրեականացնում է պետական բարձրաստիճան պաշտոնյաներին հայհոյելը, եւ արդեն իսկ սկսվել է Փաշինյանին հայհոյողի քրեական հետապնդումը (ինչի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել «Ֆրիդոմ հաուսը»): Իսկապես պարզ չէ, թե ինչու վարչապետին հայհոյելը քրեական հանցագործություն է, իսկ նույն բառերը, ասենք, երթուղայինի վարորդին ասելը նման հանցագործություն չէ: Եվ հետո՝ արդյո՞ք ինքը՝ վարչապետը, իր հրապարակային ելույթներում երբեք չի հայհոյել: Հիմա դատավորները, վախենալով, որ իրենց «կոռումպացված» կամ «մաֆիոզի» կորակեն, «դակելու» են նման գործեր՝ իրենց որոշումներով: Ահա թե ինչի համար են պետք այդ պաշտոնյաները:

…Այս իշխանությունը նույնպես հավերժ չէ՝ անկախ այն հանգամանքից, որ իշխանավորներին թվում է, թե իրենք հավերժ են: Մի քանի տարի հետո կգան նոր իշխանավորներ եւ կփորձեն այսօրվաններից վրեժ լուծել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Մեր ներկա և ոչ վաղ անցյալի արդարադատական համակարգից անտեղյակ մեկը հոդվածը կարդալուց հետո կգա եզրակացության, որ մեր դատավորները ցանկանում են անկաշառ արդարադատություն իրականացնել, իսկ ներկա իշխանավորները՝ չեն ցանկանում: Կա՞ն փաստեր……………

  2. Լավատես says:

    Մեր հոգեւոր առաջնորդը պետք է դառնա Հայ դատը, որը պետք է մշակի հայ ազգի ներկայացուցչի գրված եւ չգրված օրենքները, որին պետք է հետեւեն բոլորը, ովքեր ցանկանում են հայ զգան իրենց, սիրեն իրենց եւ դիմացինի մեջ հային եւ պաշտպանեն ու պահպանեն հային՝ անկախ տարիքից, սեռից, կրոնից, անկախ ամեն ինչից, որը չի հակասում Հայ դատի օրենքներին: Հայ դատը չի պատժում, որովհետեւ մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի, սա նշանակում է, որ ոչ միայն լավով ես կիսվում բոլորի հետ, այլեւ մեղքդ էլ ես կիսում բոլորի հետ, Հայ դատը միայն դաստիարակում է, վնասազերծում է՝ եթե օրենքը խախտել ես, սա մի կողմից եւ խրախուսում եւ պարգեւատրում է՝ եթե պաշտպանել, պահպանել ու զարգացրել ես գործող օրենքը, սա էլ մյուս կողմից: Հայ դատը ամեն տարիքի ու սեռի համար ներկայացնում է գիտականորեն հաստատված ծառայություններ, որը պետք է բոլորը մատուցեն անհատին եւ ծառայություններ, որ անհատը պետք է մատուցի բոլորին: Նմանապես, ամեն ընտանիք՝ անկախ չափից, ազգությունից, կրոնից եւ այլն, պետք է ստանա բոլորից հստակ նախատեսված ծառայություններ եւ պատրաստ լինի համապատասխան ծառայություններ մատուցել բոլոր ընտանիքներին: Նմանապես համայնքները, նմանապես պետությունները, նմանապես կայսրությունները.. Հայ դատը ավելին է, քան պարզապես դատ, մենք մեր հաջող փորձով պետք է մեզ շրջապատենք մեզ նմաններով եւ իրար հոգեպես հարստացնենք՝ Վրաց դատ, Պարսից դատ, Ռուսաց դատ..:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930