Գագիկ Մելքոնյանի խոսքով՝ «դեմքով երբ միշտ նայում ենք անցյալ, քամակով՝ ապագա, մենք ապագա չենք ունենալու»:
«Իրանք ուզում էին՝ շատ շուտ ավարտվեր այս ամեն ինչը, թուրքերը հաղթեին՝ պրծնեին»,- խոսելով 44-օրյա պատերազմի ու դրանից հետո ընդդիմության քայլերի մասին՝ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ նախկին փոխնախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:
Զարմացանք՝ կարծում եք՝ մեր ընդդիմությունն այդ աստիճան չի՞ սիրում մեր հայրենիքը, որ կուզեր թուրքերը հաղթեի՞ն՝ Մելքոնյանը պատասխանեց. «Իհարկե: Այս լրատվամիջոցններն էլ ահագին վնաս են տալիս մեր պետությանը, պետականությանը: Սրանք պիտի բոլորը համախմբված լինեին, բայց էդ ժամանակ ոնց որ պետությունը մենակ Փաշինյանինն էր ու ոչ ոքինը չէր: Ամսի 9-ին հլը Շուշին տրված չէր, բայց արդեն ամսի 6-7-ից մեր մոտով՝ Քելբաջարով շարասյուն էր գալիս՝ մի 7-8 հազար մեքենա, Ղարաբաղից դատարկվում էին: Ասում եմ՝ ո՞ւր եք գնում, ասում էին՝ գնում ենք Երեւան: Ասում եմ՝ Երեւան ի՞նչ կա արա՛, գնացեք Քարին տակ, այսինչ տեղ, ասում են՝ մեզ ասել են՝ գնացեք Երեւան»:
Թե ո՞վ էր ասել՝ Մելքոնյանը պատասխանեց. «Դրա վախտն էլ կգա, կասենք ով էր ասել: Այնպես որ, ընդդիմությունը արդեն նախօրոք… մեր Մանուկյան Վազգենը արդեն ասում էր՝ գեներալներ, թողեք արեք, էս հողերը ծախված են: Այսինքն, ինքը արդեն կազմալուծում էր բանակը՝ արեք Օպերա, միտինգ անենք, իշխանություններին լարեք: Է հա իշխանություններին լարեցիր, ի՞նչ պիտի անեիր դու»:
Կարդացեք նաև
Գագիկ Մելքոնյանն ասաց, որ ով հայրենիքից խռովում է, նա արդեն հայրենիք չունի, ուր էլ գնան, որ երկիր էլ գնան, դա չի լինելու հայրենիք, ուստի հիմա պիտի ահել-ջահել մեր սահմանները պահենք. «90-ականներին մենք խելքի էինք եկել, այդ խելքն էլի առան մեզնից: Հիմա մենք պիտի կարողանանք նորից համախմբվենք: Իմ կոչը հայ ժողովրդին է՝ այս երկիրը, այս հայրենիքը մենակ Նիկոլ Փաշինյանինը չէ, մեր բոլորինն է, դրա համար պետք է կարողանանք ամեն մեկս օգուտ տալ երկրին»:
Հիշեցրինք՝ դուք ինքներդ եք ամեն անգամ նախկին ու ներկա անում, բաժանում ժողովրդին, այս մթնոլորտում չի կարող լինել համախմբում՝ Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Մեր ազգի մոտ այսպիսի բան կա, եթե կարողանանք փոխել՝ լավ կլինի. մենք միշտ ապագային նայում ենք հետեւով, դեմքով միշտ անցյալ ենք նայում: Դեմքով երբ միշտ նայում ենք անցյալ, քամակով՝ ապագա, մենք ապագա չենք ունենալու: Մենք պետք է դեմքով նայենք դեպի ապագա: Մեր երկրում ապագա կա՛, ով չի հավատում, նա ապագա չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.09.2021
Բա սրան հարցնեիք.եթե նախկինները երկիրը չէին սիրում բա ոնց քսան տարուց ավել պահեցին.նիկոլն եկավ 2 տարում քանդեցիք
Իրան ասեք, եթե գեներալները ավելի շատ թոշակառու Մանուկյանին Վազգենին են լսում, քան ձեզ ուրեմն դուք որպես իշխանություն ոչ թե զրո եք այլ մինուս անվերջություն:
Մի գուցե պատերազմի հենց առաջին օրը հրաժարական տաիք ու երկրի համար պատախանատվություն վերցնեին մարդիկ ում գեներալները հավատում ու վստահում են պատերազմի ընթացքը այլ լիներ՞
Մեկել իրան հարցրեք ինչի ինքը կամ Նիկոլի վստահելի մյուս գեներալները Վաղարշակ Հարությունյան, Արշակ Կարապետյան Քարինտակում չեն եղել, Շուշիի պաշտպանությանը չեն մասնակցել՞
Ինչի էր ինքը լռվել մնացել Քելբաջարում, որտեղ առաջին մի քանի օրից որից հետո ոչ մի լուրջ ռազմական գործողություններ չեն եղել: Պատերազմը ընթացելա հարավային մասում՞