Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր անհասկանալի պարտությունից մեկ տարի անց

Սեպտեմբեր 30,2021 14:00

Ուղիղ մեկ տարի անցավ արցախյան պատերազմի ողբերգական եւ անհասկանալի պարտությունից, որի ընթացքում ունեցանք 10 000-ից ավելի զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ: Իհարկե, ցանկացած պահի, ցանկացած երկրում կարող են ծագել պատերազմներ, դրանք եւս այս կյանքի բաղկացուցիչներ են, սակայն բոլոր դեպքերում դրանք շատ ցավոտ են: Պատերազմները տեսակների բաժանելն անհնար է, սակայն դրանցում մեկ ընդհանուր բան կա. ցավ, տառապանք, մահ, … Դրանք միարժեքորեն դուրս են Տիրոջ կամքի տիրույթից, սակայն համոզված եմ՝ դրանք սանձազերծողները որեւէ կերպ, երբեւէ պատասխան են տալու նույն Տիրոջ առջեւ:

Մեր զոհերի ճնշող մեծամասնությունը մատղաշ էակներ էին: Նրանք ծնվել էին ապրելու, արարելու, վայելելու …, սակայն մեր բազում սխալների պատճառով, նախորդ դարասկզբի դաժան ու ողբերգական պատմությունը կրկնվեց եւ դարձյալ ունեցանք հազարավոր չարդարացված զոհեր: Չարդարացված, քանզի դրանք եղան նաեւ հայ դավաճանների պատճառով կրած պարտության արդյունքում (թե չէ՝ դժվար եմ պատկերացնում, որ թուրքը պետք է մեզ հաղթեր): Սոցցանցերում տեղեկատվություն է տարածված, որ բազում քրեական գործեր են հարուցված, նաեւ՝ դավաճանության հատկանիշներով:

Երանի հաղթեինք, այդ դեպքում գոնե այդ զոհերին կկոչեինք արդարացված, որից մեր վիշտն էապես կթեթեւանար … Դժվար է պատկերացնել, թե այդ դավաճան հայրերն այսքանից հետո ո՞նց են շարունակելու ապրել, ո՞նց են իրենց երեխաներին, թոռներին գրկելու, ո՞նց են քեֆ, ուրախություն անելու, ո՞նց են նրանց ամուսնացնելու, ո՞նց են թոռներ ունենալու առիթներով ուրախանալու, ո՞նց են հաց ուտելու, ո՞նց են քնելու, ո՞նց են շնորհավորանքներ ստանալու, ո՞նց են մարդկանց աչքերին նայելու, …, ի վերջո, ո՞նց են իրենց մարդ համարելու: Պատահում է, երբ մարդն անզգուշաբար թռչնի մահվան պատճառ է դառնում եւ այնքան ծանր է տանում, նրա սիրտը չի դիմանում: Այ պնդաճակատներ, դուք ինչպե՞ս եք մարսելու այսքան մատղաշ երեխաների եւ մնացած հերոս նահատակների մահը, ովքեր երկնքից ափսոսացող հայացքով ձեզ են նայում, որ դուք էլ եք ձեզ հայ կոչում: Դուք մենակ ձեր երեխաների՞ն եք սիրում … Բա նրանք երեխաներ չէի՞ն, նրանք ծնողներ չունե՞ն… Ամբողջ աշխարհի հայությունը զենք էր ուղարկում Արցախ, իսկ դուք այդ զենքը գողանում, ուղարկում էիք Հայաստան, որպեսզի հետո վաճառեք: Իսկ մեր տղաները զենք չունեին եւ որոշ դեպքերում էլ դրա պատճառով կրակելու հրաման չէին ստանում… Ավելի լավ չէ՞ր լինի, ձեր նյութապաշտ մոլուցքի բավարարմանը փորձեիք հասնել այլ ստոր ճանապարհով. բանակցեիք ապագա զոհերի ծնողների հետ, քանզի համոզված եմ, որ նրանք տուն ու տեղ չէին խնայի, ամբողջը կվաճառեին ու կտային ձեզ: Դա ավելի բարոյական չէ՞ր լինի, քան այդքան անմեղ երեխաներին սպանելը:

Եթե ձեր ներսում գոնե ծնողական եւ ձեր երեխաներին սիրելու փոքրիկ ինստինգտ ունեք, ապա բոլորդ անխտիր հավաքվեք Հանրապետության հրապարակում, չորս կողմից ամուր շղթայեք այն, բենզին լցրեք ձեր վրա, ինքնահրկիզվեք, որպեսզի եւ մեղքից փրկեք ձեր երեխաներին եւ դավաճանի վարակից փրկեք մարդկանց (այդ վարակը շատ ավելի արագ տարածվող ու վտանգավոր է, քան քովիդը): Նման քայլից հետո, Աստված կօրհնի եւ Տիրոջ պատժից կփրկվեն ձեր երեխաները:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930