Լրահոս
Օրվա լրահոսը

Տղան, որը շպարի միջոցներ է պատրաստում

Սեպտեմբեր 30,2021 12:30

Արամ Խաչատրյանը՝ իր գործունեության եւ խոչընդոտների մասին

35-ամյա Արամ Խաչատրյանը 19 տարի շարունակ ուսումնասիրել է կոսմետիկ միջոցների եւ մաշկի խնամքի բոլոր գաղտնիքները, իսկ այսօր արդեն Aram Beuty բրենդի հիմնադիրն է։ Արամի բրենդը կոսմետիկ միջոցներ արտադրող առաջին բրենդն է Հայաստանում։

«Փոքր տարիքից սիրել եմ շպարվել, տարբերվել եմ բոլորից, ինչի պատճառով անընդհատ կոնֆլիկտների մեջ եմ եղել։ Ընտանիքիս անդամները սկզբում նորմալ չէին ընդունում, որովհետեւ խաղում էի տիկնիկներով եւ հենց տիկնիկներիս էլ մեյք ափ էի անում, հետո նրանք հարմարվեցին այդ ամենի հետ։ 14 տարեկանից սկսեցի լրջորեն ուսումնասիրել շպարը եւ մաշկի խնամքը ու հիմա, երբ 35 տարեկան եմ, հասկացա, որ պատրաստ եմ ստեղծել իմ սեփական բրենդը, որն արտադրում է մաշկի խնամքի միջոցներ եւ շպարի պարագաներ»,-ասում է Արամը։
Շատերը փորձել են Արամին հոգեբանական բռնության ենթարկել, ծաղրել, անգամ հարձակվել եւ ծեծի են ենթարկել, բայց ոչ մի բան չի խանգարել նրան զբաղվել իր սիրելի գործով. Aram Beuty բրենդը օրեցօր զարգանում է։

Արամ Խաչատրյանը նաեւ աչքի է ընկնում իր գեղեցիկ ձայնային տվյալներով, մասնակցել է մի շարք երաժշտական մրցույթների եւ գրանցել է հաջողություններ։ X Factor նախագծում հաղթահարել է երեք փուլ եւ հասել մինչեւ «Չորս աթոռի մենամարտ»։ Արամը նշում է, որ մրցույթների սիրահար չէ, եւ դա է պատճառը, որ այս պահին ցանկություն չունի մրցույթների մասնակցել, սակայն ունի մտադրություն հանդես գալ նոր երգով եւ տեսահոլովակով, որը, ինչպես ինքն է նշում, լինելու է շատ համարձակ։ Սակայն այս պահին Արամը միայն կենտրոնացած է իր բրենդը զարգացնելու վրա։

Արամի համար ամենակարեւոր հաջողությունն այն է, որ նա սկսել է համագործակցել այնպիսի հեղինակավոր բրենդների հետ, ինչպիսիք են՝ Estռe Lauder, Maybeline, LancՒme, Revlone, Fresh Beauty, Pixi Beauty եւ այլն։

«Ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ իմ պրոդուկտը ես պատրաստում եմ բացառապես բնական նյութերով եւ վիտամիններով՝ ալոե, կոկոսի յուղ, կոլլագեն, ռետինոլ, Vitamin E եւ այսպես կարող եմ թվարկել»,- ասաց Արամը։

Նրա խոսքով, ամեն մարդ պետք է անի այն, ինչ սիրում է, պետք է հաշվի չնստել հասարակության կարծիքի հետ, երբ քո սիրած գործով ես զբաղվում, անում ես առավելագույնը այդ բոլորը իրագործելու համար։ Պետք է ուժեղ լինել, դա ամենակարեւորն է։

Արամն ասում է, որ շատ բարդ ճանապարհ է անցել եւ մինչ օրս անցնում է. «Որովհետեւ Հայաստանում շպարվող տղաներին չեն ընդունում, շատ հաճախ եմ կռիվների մեջ ընկել, որոնք մինչեւ անգամ ոստիկանության միջամտությամբ են ավարտվել, սակայն երբեք չեմ փորձել հետ կանգնել իմ ընտրած ճանապարհից, որովհետեւ այն իմ ընտրածն է, եւ կարծում եմ՝ իմ ուժեղ լինելն է պատճառը, որ այսօր ես այսքան հաջողություններ եմ գրանցել»:

Մարիամ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930