Իսպանիայի Սիտժես քաղաքում ընթացող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը հաղթահարեց նախնական փուլը եւ պայքարը շարունակում է քառորդ եզրափակչում:
Այսօր մեր աղջիկները, թեեւ պարտվեցին Ռուսաստանին, «A» խմբում 5,0 միավորով զբաղեցրին երրորդ հորիզոնականը եւ պայքարը շարունակելու իրավունք նվաճեցին, որտեղ ուժերը չափելու են Ուկրաինայի ընտրանու հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ