Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած անհեռատես քայլ օրինաչափորեն տանելու է այնտեղ, որտեղից դուրս գալով՝ դու զրկված ես լինելու ինքդ քեզնից…»

Սեպտեմբեր 29,2021 23:20

ՀՀ պաշտպանության նախարարության նախկին մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին «թավշյա հեղափոխականները» ինչ-որ պահի պիտի պաշտոնազրկեին, իսկ այնուհետև ենթարկեին քրեական հետապնդման, որևէ մտածող մարդ չէր կասկածում… Որ նույնը պիտի կատարվեր երկրի ռազմական գերատեսչության շատ-շատ պատասխանատու պաշտոնյաների և, մասնավորապես, Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանի կամ ռազմական ավիացիայի նախկին պետ, գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանի նկատմամբ, ևս կասկածից վեր էր…  Սակայն այդ ամենը մտածող մարդու համար սպասելի էր ոչ թե նրա համար, որ նրանք «անմեղ» լինելով հանդերձ կարգվելու են մեղավոր, այլ, որ ժամանակին նրանցից ամեն մեկը , կամավոր, թե պարտադրված, համակարծիք էր երկրի վզին փաթաթված «թավշյա հեղափոխության» գաղափարներին…

Այս ամենով հանդերձ, սա ամենևին էլ այն պահը չէ, երբ կատարվածը պետք է ընկալենք դանտոնյան ոգով ազդարարված այն ճշմարտությամբ, թե իբր «հեղափոխությունը խժռում է իր զավակներին…»:  Սա այն պահն է, երբ մեզնից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ ցանկացած անհեռատես քայլ օրինաչափորեն տանելու է այնտեղ, որտեղից դուրս գալով՝ դու զրկված ես լինելու ինքդ քեզնից…»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930