Aravot.am-ի տեղեկություններով, անհայտ անձինք այրել են Հայաստանում Իտալիայի դեսպանատան երկաթե ճաղավանդակին ամրացված՝ որպես ցանկապատ ծառայող պաստառը, ու այդ մասին ՀՀ ԱԻՆ «911» ծառայությանը զանգի միջոցով տեղեկացրել է Արամ անունով մի քաղաքացի:
Ձեռնարկվում են միջոցառումներ այդ արարքը կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաեւ ճշտվում է պատճառված վնասի չափը: Ըստ մեր տեղեկությունների, ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: