Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ` Բերդ քաղաքի նախկին Անդրանիկ Շառյանը կորոնավիրուսի հետևանքով մահացել է, չնայած նրան, որ երկու պատվաստում էր ստացել:
Մեզ հետ զրույցում Բերդի համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը նշեց, որ իրեն հայտնի չէ Շառյանի մահվան պատճառը և չգիտի թե արդյոք վերջինս կորոնավիրուսի հետևանքով է մահացել, թե այլ հիվանդության արդյունքում:
Շառյանը բժշկական օգնություն էր ստանում Սբ․ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում, սակայն կենտրոնից մեզ տեղեկություն չտրամադրվեց, թե որն է եղել Բերդի նախկին քաղաքապետի մահվան պատճառը:
Սաթենիկ Հովսեփյան