Ֆինլանդիայում ընթացող ծանրամարտի կրտսեր երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հերթական մեդալը նվաճեցին:
Աղջիկների հավաքականի անդամ Միլենա Խաչատրյանը մինչեւ 20 տարեկանների պայքարում արժանացավ երեք բրոնզե մեդալի (երկամարտում, պոկում եւ հրում վարժություններում): 19-ամյա մարզուհին հաջող կատարեց բոլոր վեց մոտեցումները: Պոկումի՝ 99, հրումի՝ 121 եւ երկամարտի՝ 220 կգ արդյունքները Միլենային պարգեւեցին երեք բրոնզե մեդալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ