Ռուսաստանն ու Պակիստանը վերահաստատել են պատրաստակամությունը ամրապնդել գործակցությունը ռազմական ոլորտում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը պաշտպանության և անվտանգության հարցերով ռուս-պակիստանյան ռազմախորհրդատվական կոմիտեի նիստից հետո:
«Բանակցությունների ընթացքում դրական գնահատական է տրվել երկկողմ զարգացող հարաբերություններին ռազմական ոլորտում և վերահաստատվել է ձգտումը՝ առավելագույն կերպով արդյունավետ գործի դնել եղած ներուժը ռազմական գործակցությունն ամրապնդելու համար»,- ասել է Ֆոմինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ