Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ռազմական փորձագետ. «Մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող իշխանությունը շարունակում է Հայաստանը ամեն կերպ ինտեգրել թուրքական նախագծին»

Սեպտեմբեր 29,2021 16:50

Ի՞նչ ունենք պատերազմից մեկ տարի անց, ի՞նչ եղավ եւ ի՞նչ է կատարվում այսօր: Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանի համոզմամբ, Հայաստանում մեր հազարավոր հայրենակիցների արյան մեղքը կրող խունտան այն ուղենիշը, որ տվել են իրեն իշխանության բերողները, շարունակում է առաջ մղել, այն է՝ Հայաստանը ամեն կերպ ինտեգրել թուրքական նախագծին: «Ու թեպետ այսօր արդեն այս իշխանության հիմքերը շատ թույլ են ու երերում են, այնուամենայնիվ, մենք տեսնում ենք մոլագարության հասնող համառությամբ իրենց տրված, վերապահված ուղենիշից չշեղվելու միտումը, Էրդողանի հետ կապի դուրս գալու փորձերը, Սյունիքում չարաբաստիկ միջանցքի մասին ակնարկները: Խնդիրը հետեւյալն է. հաջողելո՞ւ է այս իշխանությունը իր գործը ավարտին հասցնել, թե՞ ոչ:

Եթե խնդրին աշխարհաքաղաքական տեսանկյունից նայենք, ինչ կատարվեց մեկ տարի առաջ, ոչ միայն մեծագույն ողբերգություն է հայոց համար, այլեւ սա մի սարսափելի վտանգավոր խաղ է՝ ուղղված դաշնակից Ռուսաստանի եւ բարեկամ Իրանի դեմ: Եվ բնական է՝ այս իշխանությունը, որին բերեցին մեր գլխին, չպետք է օգտվեր պատերազմի ընթացքում բնական դաշնակիցների, բարեկամների ընձեռած օգնությունից, աջակցությունից: Եթե այդ օգնությունն ու աջակցությունը հավուր պատշաճի ընդունվեր, ապա այսօր միանգամայն այլ պատկեր մենք կունենայինք, եւ ռուս խաղաղապահները ոչ թե Ստեփանակերտի տակ կանգնած կլինեին, այլ մեր այն բնագծերում, որտեղ մեր պաշտպանության բանակը տարիներ շարունակ մարտական հերթապահություն էր իրականացնում:

Մենք հիմա տեսնում ենք լկտիացած Ալիեւին, որին լկտիացրել է իր այստեղի գործընկերը: Եվ Ալիեւը լկտիանում է օրինաչափորեն: Բայց եթե անկեղծ արտահայտվեմ, նախանձի պես մի բան ունեմ ներսումս, երբ տեսնում եմ, թե ինչպես է քո թշնամին ամեն կերպ իր արհեստական կազմավորումը երկրի վերածում, պետականություն ամրապնդում, իր խառնամբոխին ինքնություն հաղորդում ու անում ամեն ինչ, որպեսզի ադրբեջանական հասարակությունը կոնսոլիդացվի, որպեսզի թուրք-ադրբեջանական հեռահար շահերը նախանձախնդրությամբ կյանքի կոչվեն: Նախանձի զգացումն առաջանում է, երբ համեմատության մեջ ես դնում»-ասում է ռազմական փորձագետը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930