Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպմանը Պուտինը դրական գնահատական է տվել հայ-ադրբեջանական հրադադարի վերահսկմամբ զբաղվող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնի աշխատանքներին:
«Ակտիվ գործում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը: Այդ համագործակցությունը կայունության և հաշտությանն ուղղված հետագա քայլերում կողմերի դիրքորոշումների համաձայնեցման լուրջ երաշխիք է»,- ասել է Պուտինը:
Նա նաև նշել է, որ Մոսկվան և Անկարան սովորել են գտնել փոխշահավետ լուծումներ: Նրա խոսքով՝ «բանակցությունները երբեմն հեշտ չեն լինում, բայց վերջին հաշվով ունենում են դրական արդյունք»:
«Միջազգային թատերաբեմում մենք բավական հաջող ենք գործակցում: Նկատի ունեմ թե՛ Սիրիան, թե՛ Լիբիայի հարցով դիրքորոշումների համաձայնեցումը»,- ասել է Պուտինը՝ որպես գործակցության հաջող օրինակ նշելով նաև Աղդամում գործող ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ