Լրահոս
Օրվա լրահոսը

«Նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը. հորդորակ՝ օտար բառերից խուսափելու

Սեպտեմբեր 29,2021 15:58

24-րդ թողարկում

Համաշխարհայնացման ժամանակներում նոր երևույթները հայերեն կոչելը, եզրույթների, կենցաղային իրերի անվանումների հայերեն համարժեքները գործածելը որոշ մարդկանց կարծիքով հնաոճ է։ «Ժամանակակից» և «նորաձև» երևալու մոլուցքը խանգարում է նկատել կարևորը՝ հայերենի շահը։

Առաջարկում ենք օտար բառերի հայերեն համարժեքների հերթական ցանկը։ Կարդացե՛ք, վերընթերցե՛ք, գործածե՛ք դրանք, ձեզ շրջապատող մարդկանց հիշեցրե՛ք, որ հայերենը պետք է պահպանենք ու զարգացնենք մենք՝ հայերս։

Օտար բառերի հայերեն համարժեքները հեշտ փնտրելու համար առաջարկում ենք Լեզվի կոմիտեի կայքի (լեզվիկոմիտե.հայ) որոնման համակարգը. ահա հղումը՝ լեզվիկոմիտե.հայ/օտար-բառեր/

ավանս – կանխավճար
բունտ – խռովություն
բրուտալ – կոպիտ, վայրենի, վայրագ, դաժան
գարդերոբ – զգեստապահարան
գերբ – զինանշան
գիգանտ – հսկա, վիթխարի, աժդահա
գրադացիա – աստիճանավորում, աստիճանավորություն
գրանդիոզ – 1. վիթխարի, հսկայական, 2. փառահեղ, հոյակապ, մեծազդու
դեֆորմացիա – ձևախեղում, ձևախախտում
դիապազոն – 1. ձայնածավալ, 2. ընդգրկում, ընդգրկույթ
դիետա – սննդակարգ
դիսկվալիֆիկացիա – որակազրկում
դոզա – 1. դեղաբաժին, 2. չափաբաժին
էլեգանտ – նրբագեղ, նրբակիրթ, նրբաճաշակ, նրբաոճ
էմանսիպացիա – ազատագրում, ազատագրություն
թասկ – 1. հանձնարարություն, առաջադրանք, 2. անելիք, խնդիր
իդենտիկ – նույնական
իմպերատիվ – հրամայական, կարգադրական
ինսուլտ – կաթված (ուղեղի)
ինստրուկցիա – 1. հրահանգ, ցուցում, 2. կարգադրություն
ինտոնացիա – 1. հնչերանգ, 2. առոգանություն
ինֆլյացիա – գնաճ
լիցենզիա – արտոնագիր, թույլտվություն
նոնսենս – անիմաստություն, անմտություն, անհեթեթություն, դատարկաբանություն
ունիկալ – եզակի, անկրկնելի
պարտնյոր – 1. զուգընկեր, 2. գործընկեր, գործակից, 3. խաղընկեր, պարընկեր, մարզընկեր
ռեզորտ – հանգստյան տուն, առողջարան
փլեյլիստ – երգացանկ, տեսացանկ
ֆարմացևտ – դեղագործ
ֆեստիվալ – փառատոն

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930