Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԵԿ նախագահ․ «Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները ՀՀ տարածքով իրանցի վարորդների համար իրականացվեն հնարավորինս հարմարավետ»

Սեպտեմբեր 29,2021 15:31

«Մենք Հայաստանի հանրապետության տարածքով բեռնափոխադրումներ իրականացնողների կարիքների մասին ամենօրյա, ամենժամյա ռեժիմով դիտարկումներ ենք իրականացնում, կապի մեջ ենք»,-այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուն եւ իրանցի բեռնափոխադրողներից գումարներ պահանջելուն։

ՊԵԿ նախագահի խոսքով՝ Որոտանի հատվածում ստեղծված խնդրի լուծումը էականորեն կապված է նաեւ այլ գերատեսչությունների իրականացվող աշխատանքների հետ՝ ճանապարհաշինարարական նախագծեր եւ այլն։

«Մենք գործառույթների շրջանակներում ամեն ինչ անում ենք, որպեսզի բեռնափոխադրումները Հայաստանի հանրապետության տարածքով իրանցի վարորդների համար իրականացվեն հնարավորինս հարմարավետ, մաքսային տերմինալներով  սպասարկումն իրականացվի հարմարավետ եւ հավելյալ խնդիրներ չառաջանան տնտեսվարողների համար։ Իսկ խնդրի վերջնական լուծումն ավելի համալիր գործողություններ է ենթադրում, որի շուրջ կառավարությունն աշխատում է»,-ասաց Բադասյանը։

Դիտարկմանը, թե  Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ  Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ հատվածը վիճելի է, Բադասյանն ասաց՝ դա զգայուն խնդիր է, եւ վերաբերում է ԱԱԾ ոլորտին։ Նա հորդորեց  սպասել ու հետեւել կառավարության դիրքորոշումներին՝ նշված խնդրի վերաբերյալ։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930