Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվաստումից հրաժարումը կհանգեցնի մահացածության աճի ամբողջ աշխարհում». առողջապահության հարցերով եվրոպական հանձնակատարը՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մասին

Սեպտեմբեր 29,2021 15:12

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում Առողջապահության և սննդի անվտանգության հարցերով եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդեսը հայտարարեց, որ ԵՄ տարածքում թեև պատվաստումների հարցով թիրախային է համարվել բնակչության 70 տոկոսը, սակայն այդ ցուցիչն այս պահին 73 տոկոս է:

Հանձնակատարի ելույթից հետո ԵԽԽՎ պատվիրակները բազմաթիվ հարցեր հղեցին պատվաստումների գործընթացի հետ կապված և հնչեցրին մտահոգություններ:

Ավստրիացի պատվիրակ Ստեֆան Շենախը հարցրեց՝ ո՞րն է Ձեր ռազմավարությունը կապված այն հարցի հետ, որ եվրոպական շատ երկրներում մարդիկ կտրականապես դեմ են պատվաստումներին, և պատվաստված ու չպատվաստված անձանց միջև խզումն աստիճանաբար աճում է: Ստելլա Կիրիակիդեսը նաև փաստեց՝ մյուս կողմից էլ կան զարգացող երկրներում աղքատ մարդիկ, որոնց համար հասանելի չէ պատվաստումը:

Պատվաստումից հրաժարվելու մտահոգության առիթով հնչած հարցին Ստելլա Կիրիակիդեսն արձագանքեց. «Յուրաքանչյուր անդամ երկրում պետք է հասկանանք, թե ինչու են նրանք ունենում մարտահրավերներ: Ինչպես գիտեք, պատվաստման ծրագրերը անդամ պետության իրավասություններն են, ուստի մենք պետք է անդրադառնանք խնդրին՝ հաշվի առնելով տվյալ երկրի առանձնահատկությունները և աջակցենք նրանց բոլոր անհրաժեշտ ձևերով: Բայց մի բան պետք է ընդունենք՝ պատվաստումներից հրաժարումը ցանկացած երկրում կհանգեցնի նրան, որ մեծ ճնշում կլինի առողջապահական համակարգի՝ մասնավորապես բժշկական կենտրոնների վրա, ինչը կհանգեցնի մահացածության աճի ամբողջ աշխարհի կտրվածքով: Ինչ խոսք, գործընթացի սկզբից շատ սխալներ են արվել, բայց կարող եմ ասել, որ այդ ճանապարհին շատ դասեր են քաղվել առողջության աննախադեպ ճգնաժամի պայմաններում, բայց մենք նաև միշտ տարածք ենք թողել անդամ պետություններին իրենց ազգային քարոզարշավներում, որպեսզի տեղեկատվության օգտագործման հարցում նրանք շարժվեն իրենց կարծիքին ու դիրքորոշմանը համապատասխան: Եվ նաև մենք անդամ երկրների հետ սերտորեն աշխատում ենք պատվաստանյութերի վերաբերյալ ապատեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930