«Կազմակերպված որեւէ փորձ չի՞ եղել, որպեսզի պատերազմի ընթացքում Արցախի թանգարանների նմուշները տարհանվեին»,-ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ այսօր ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանից հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
«Սա ավելի շատ համապատասխան քննչական մարմինների գործառույթն է, որպեսզի հասկանան՝ արդյոք եղե՞լ է թանգարանները տարհանելու հնարավորություն։ Հուսամ՝ կլսենք այս հարցի պատասխանը»,-նշեց Սերգեյ Ղազարյանը։
Նա հայտնեց, որ 2020թ․-ի պատերազմի հետեւանքով Ադրբեջանի տիրապետության տակ են մնացել Արցախի 12 թանգարաններ՝ ավելի քան 20 000 ցուցանմուշներով։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ