Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչեւ օրս համարվում է անհետ կորած

Սեպտեմբեր 29,2021 11:41

2020թ․-ին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական լայնածավալ պատերազմի հետեւանքով զոհվել է Արցախի քաղաքացի 742 զինծառայող, իսկ Արցախի քաղաքացիություն ունեցող 45 զինծառայող մինչեւ օրս համարվում է անհետ կորած․ սպանվել է 80 քաղաքացիական անձ, որից 42-ը՝ թիրախային հարվածների հետեւանքով։ Գերեվարման մեջ են 38-ը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում Արցախի հանրապետության մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը:

«Պատերազմի հետեւանքով մոտ 42 000 տեղահանվածներ ունենք, որոնցից մոտ 38 000-ը կորցրել է տունն ու բնակավայրը։ Տեղահանվածներից մոտ 15 000-ը գտնվում է Ստեփանակերտում, իսկ մոտ 5000-ը՝ շրջաններում։ Հազարից ավելի մարդ ապրում է հյուրանոցներում։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ Ստեփանակերտում կառուցել 300 բնակարան՝ տեղահանվածներին հատկացնելու նպատակով։ Շրջաններում չբնակեցված տները եւս կներառվեն այս ծրագրում»,-հայտնեց Սերգեյ Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Արցախն այս պահին ունի բնակֆոնդի ավելացման սուր կարիք․ «Որոշ ծրագրեր արդեն իսկ սկսվել են, մինչեւ տարեվերջ կավարտվեն։ Մեծ վնասներ են կրել նաեւ Արցախի ենթակառուցվածքները։ 36 գործող ՀԷԿ-երից մնացել են 6-ը։ Վարելահողերի 75%-ը մնացել է Ադրբեջանի վերահսկողությանը»։

Սերգեյ Ղազարյանը նաեւ նշեց, որ Արցախից տեղահանված մոտ 20 000 քաղաքացի այսօր ապաստան է գտել ՀՀ-ում, որոնցից 70%-ը՝ մարզերում, իսկ 30%-ը՝ Երեւանում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930