Լրահոս
Օրվա լրահոսը

Թյուրքական պետությունների առաջնորդները կրկին փորձում են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր. «Հայաստանի հանրապետություն»

Սեպտեմբեր 29,2021 10:39

ՄԱԿ-ի 76-րդ վեհաժողովը փորձեցին վերածել ապատեղեկատվության տարածման եւ արցախյան հակամարտության էության աղճատման ադրբեջանաթուրքական քարոզչամեքենայի հարթակի:

Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Ադրբեջանն օգտագործել է ինքնապաշտպանության իր իրավունքը եւ «ազատագրել» սեփական տարածքները: Մինչ այդ էլ նույն հարթակում Ալիեւն էր հայտարարել, թե ինքը Հայաստանին «հորդորել» է ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ։

Նախ՝ մի կողմ թողնենք այն փոքր սուտը, թե Ադրբեջանը Հայաստանին խաղաղության պայմանագիր է առաջարկել: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օգոստոսին հայտարարել էր, որ Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքելու որեւէ առաջարկ չի ստացել։

Այս հայտարարությունների բուն նպատակը ոչ թե խաղաղության եւ համագործակցության հաստատումն է, այլ ադրբեջանաթուրքական տանդեմի մշտական նենգ մարտավարության՝ արցախյան հակամարտության էության խեղաթյուրման գործընթացի հետեւողական շարունակումը: Թյուրքական պետությունների առաջնորդները կրկին փորձում են արցախյան հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր, ավելին՝ առաջ են տանում իրականության հետ աղերս չունեցող այն թեզը, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի հանդեպ:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930