Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկված Արմեն Տեր-Սահակյանը կդիմի հացադուլի

Սեպտեմբեր 29,2021 12:30
armen ter-sahakyan

Գլխավոր դատախազության մամուլի պատասխանատու Արեւիկ Խաչատրյանը պատասխանեց մեր հարցմանը՝ կապված ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի՝ «Վանոյի գործով» անցնող ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանին ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ տանելու փոխարեն «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելու եւ որոշումը նրան չտրամադրելու հետ:
«Տեր-Սահակյանը որշումը ստանալու է: Դատախազը որոշել է, որ դեռ վաղ է մեղմ պատժին անցնելու, դրա համար տեղափոխել է «Նուբարաշեն»,-հայտնել էր նա:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 16-ին նշանակվել էր դատական նիստ. Տեր-Սահակյանը դիմել էր իրեն վաղաժամկետ պայմանական ազատման համար: Սպասվում էր, որ դատարան կգան վկաներ: Դատական նիստը հետաձգվեց՝ անորոշ ժամանակով: Դատական նիստից հետո՝ հաջորդ օրը մեծ է եղել դատապարտյալի զարմանքը, երբ իրեն «Վարդաշեն» ՔԿՀ տանելու փոխարեն ուղեկցել են ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, առանց իրազեկելու՝ ինչու: ԱՆ ՔԿՀ լրատվության պատասխանատու Նոնա Նավիկյանը «Առավոտի» հարցին պատասխանել էր. «Արմեն Տեր-Սահակյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է։ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը դատախազությունը կասեցրել է»: Արմեն Տեր-Սահակյանն անազատւթյան մեջ է 1998թ.-ից, որից 21 տարին անցկացրել է «Նուբարաշենի» բանտում: Նա մտադիր է սկսել հացադուլ, պահանջելով լրագրողների:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930