Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր պաշտոն՝ Շիրակի նախկին մարզպետին

Սեպտեմբեր 28,2021 23:30

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնատար։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է կատարել Տիգրան Պետրոսյանը՝  նշելով, որ առաջարկ է ստացել Հայաստանի ազգային պետական պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանից և չի մերժել, քանի որ այն իր հարազատ բուհն է, որտեղ ոչ միայն կրթվել է, այլ 17 տարի դասավանդում է։

«Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում առկա խնդրակազմերին թիրախային լուծումներ բերելու ձգտումից, ընդունել եմ առաջարկը։

Ուրախ էի վերադառնալ մի միջավայր, որտեղ կրթվել եմ 9 տարի և 17 տարի դասավանդելու պատիվ ունեցել», -գրել է Տիգրան Պետրոսյանը՝ հրապարակելով լուսանկարներ։

Հիշեցնենք, որ նա Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցրեց թավշյա հեղափոխությունից հետո՝ 2019 թվականի փետրվարից մինչև 2021 թվականի հունվարի 15-ը։

Նա հրաժարականի դիմում էր ներկայացրել, ու չնայած պատճառը պաշտոնապես չմեկնաբանվեց, Տիգրան Պետրոսյանն էլ խոստացավ մամուլի ասուլիս հրավիրել, ու այն այդպես էլ չկայացավ, Շիրակի մարզում այն կապում էին  գերիների խնդրի հետ։ Գերիների հարազատներն անընդմեջ բողոքի ակցիաներ էին անցկացնում, հավաքվում մարզպետարանում, պահանջում որդիների անհապաղ վերադարձը, թերևս հեշտ չէր նման պայմաններում մարզպետ աշխատելը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930