Aravot.am-ին տեղեկություններ են հասել, որ Գյումրու ՏԻՄ ընտրությունների օրը՝ հոկտեմբերի 17-ին, ընտրական տեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվելու ու տեսանկարահանում չի իրականացվելու։
Իսկ տեսանկարահանում իրականացնելու իմաստը քվեատուփը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը, ընտրողների գրանցումը, քվեարկության ծրարների ու քվեաթերթիկների հատկացման ու քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը տեսադաշտում պահելն է, նաև ընտրական տեղամասերից համացանցային հեռարձակում ապահովելը։
Aravot.am-ը դիմեց թիվ 31 տարածքային հանձնաժողովի նախագահ Տիգրան Ղազարյանին՝ ճշտելու այս տեղեկությունը։ Տիգրան Ղազարյանը հաստատեց՝ նշելով․ «Տեսախցիկներ չեն լինելու, կենտրոնական հանձնաժողովն այդպես է որոշել, ձեր հարցի հասցեատերը մեր հանձնաժողովը չէ, և ես չգիտեմ որոշման պատճառը, դրա համար ոչինչ չեմ կարող ասել։
Կարդացեք նաև
Թեկնածուները մեզ դիմել են, մենք իրենց էլ ենք ասել, որ մենք չենք որոշողը»։
Նշենք, որ ընդամենը չորս ամիս առաջ՝ ԱԺ ընտրությունների ժամանակ այդ նույն տեղամասերում տեսախցիկները գործել են, դրանք կան, տեղադրված են, այսինքն՝ լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջում, ուստիև տարօրինակ է դրանք ՏԻՄ ընտրությունների ժամանակ չգործարկելու որոշումը։
Այս թեմայի շուրջ պատրաստ ենք լսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պարզաբանումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ