Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրբան» հիմնադրամը ավարտեց ուսումնական հանդիպումների շարքը «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» տարածաշրջանային ծրագրի շրջանակերում

Սեպտեմբեր 28,2021 18:08

2021թ. «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը իրականացրեց հինգ ուսուցողական հանդիպումների շարք «Սևծովյան ավազանում շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված համատեղ ջանքեր» BeECO ծրագրի շրջանակներում։

Առաջին հանդիպումը տեղի ունեցավ «Հայ-չինական բարեկամության դպրոցում»։ Հանդիպման ընթացքում ներկայացվեց BeECO ծրագրի շրջանակներում ստեղծված «Գետերի և լճերի աղբը նվազեցնելու ուսումնական գործիքը»։ «Շրջակա միջավայր և առողջություն» հկ-ի հիմնադիր Լիանա Մարգարյանը խոսեց թափոնների տեսակների և ազդեցության մասին։

Մայիսի 21-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կազմակերպեց ուսումնական հանդիպում Երևանի «Տաթև» դպրոցում, որտեղ ներկայացվեց ծրագիրը և ուսումնական գործիքը, որը մշակվել էր BeECO ծրագրի շրջանակներում։ Դպրոցի աշակերտները իրենց հարցերը բարձրաձայնելու հնարավորություն ունեցան։

Մայիսի 24-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կազմակերպեց ուսումնական հանդիպում Երևանի ԵՊԲՀ-ի «Հերացի» ավագ դպրոցում։ Հայաստանյան թիմը ներկայացրեց ծրագիրը և ուսումնական գործիքը, որը մշակվել էր BeECO ծրագրի շրջանակներում։ Ցուցադրվեց այն սալիկը, որն արտադրվել էր պլաստիկից ԵՄ կողմից ֆինանսավորվող մեկ այլ ծրագրի շրջանակներում։
Հ.Գ. Սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների կրման և մասնակիցների թույլատրելի քանակի բոլոր պահանջները պահպանված էին միջոցառման ընթացքում։

Ս.թ. հունիսի 29-ին «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը կազմակերպեց երկու ուսուցողական առցանց դասընթաց։ Առաջին հանդիպումը կազմակերպվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ա.Ե. Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի» սաների համար, իսկ հաջորդ հանդիպումը՝ «Հայ-չինական բարեկամության դպրոցի» սաների համար։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց BeECO ծրագրի շրջանակներում ստեղծված «Գետերի և լճերի աղբը նվազեցնելու ուսումնական գործիքը»։

«Շրջակա միջավայր և առողջություն» հկ-ի հիմնադիր Լիանա Մարգարյանը խոսեց Հայաստանի ջրային ռեսուրսների, Սևանա լճի խնդիրներից։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԵՀԳ Սևծովյան ավազանի երկրների անդրսահմանային համագործակցություն ծրագրի շրջանակներում։

Ծրագրի գործողությունները սկսվել են 2020թ. հունիսի 1-ին Պրո Նատուրա Գալաթի ասոցիացիա (Ռումինիա), «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիա (Ռումինիա), Իմերեթիի գիտնականների «Սպեկտրի» միություն (Վրաստան), Անդրսահմանային համագործակցության եվրոպական ինտեգրացիայի գործակալություն (Մոլդովա), համագործակցությամբ։ Ծրագրի ղեկավար կազմակերպությունը «Ստորին Դանուբի Եվրարեգիոն» անդրսահմանային համագործակցության ասոցիացիան է։

Տեղեկությունների համար դիմել՝
«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ
Ալեք Մանուկյան 9, 0070 Երևան, ՀՀ
Հեռ.՝ (00 374 60) 612070
Էլ.փոստ՝ [email protected]

2014-2020թթ. Սևծովյան ավազանի միացյալ գործողությունների ծրագիր

Սևծովյան ավազանի երկրների 2014-2020թթ. Համատեղ գործառնական ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միության Եվրոպական հարևանության գործիքի միջոցով և մասնակից երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի Հանրապետության, Ռումինիայի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները։

«Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930