Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես արժանապատվությունիցս ցածր եմ համարում Սիսակ Գաբրիելյանին պատասխանել, նա պարզապես չի էլ հասկանում` ինչի մասին է խոսում». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 28,2021 17:18

Իշխանությունները ձեզ քննադատում են, որ այսպես ասած՝ ձրի աշխատավարձ եք ստանում, գալիս եք, մի պատճառ գտնում ու բոյկոտում եք նիստը, իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նույնիսկ հայտարարեց, որ եթե այսպես շարունակվի, ձեզ կարող են զրկել աշխատավարձից: Այս առնչությամբ այսօր պարզաբանում խնդրեցինք «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանից:

Հիշեցնենք, որ երբ ԱԺ-ում քննարկվում էր համայնքների խոշորացման հարցը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու ապօրինություններին, ուստի բոյկոտեցին նիստը: Իշխանական պատգամավորները Արծվիկ Մինասյանին հիշեցրին, որ ՀՅԴ-ական Լոքյանը, երբ նախարար էր, հենց համայնքների խոշորացման ջատագովներից էր, այդ ինչպե՞ս այս գործընթացը հիմա դարձավ ապօրինի:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ես նույնիսկ արժանապատվությունիցս ցածր եմ համարում Սիսակ Գաբրիելյանին պատասխանել, որովհետեւ դա ոչ միայն նրա կողմից էթիկայի նորմերից դուրս արտահայտություն է, նա պարզապես չի էլ հասկանում, չի գիտակցում, թե ինչի մասին է խոսում: Երկրորդը՝ իրենք, որ սովորել են պարգեւավճարների, այնպիսի կյանքի, որտեղ իրենց բարեկեցությունն է, մնացածը մեղավոր են, եթե հանկարծ խոսում են՝ ախր դուք մեծամասնություն եք, իշխանություն եք, ունեք պատասխանատվություն, սա իրենց համար մահացու վիրավորանք է: Բայց շատ ավելի վատ բան կա՝ այդ մարդիկ այսպես էլ չեն հասկացել՝ ինչ բան է քաղաքականությունը, ինչ բան է օրենսդիր մարմինը եւ ինչ են քաղաքական ուժի կողմից կոնկրետ հայտարարությունները: Մենք հայտարարեցինք, որ ապօրինի գործընթաց է, փաստերով ենք հիմնավորում»:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ իրենք խոշորացմանը դեմ չեն, դեմ են այս մեթոդով խոշորացմանը. «Սիսակ Գաբրիելյանը եւ մնացյալները չեն էլ հասկանում երեւի, թե մենք ինչ ենք ասել՝ Հայաստանի թիվ մեկ օրակարգը անվտանգությունն է»:

Մանրամասները՝ շուտով տեսանյութում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930