Լրահոս
Օրվա լրահոսը

«Անդրանիկ Քոչարյանի մոտեցումը նման է հետեւյալին՝ գնա նսեմացիր, ոտքերն ընկիր, գնա խնդրիր, գնա մուրա, որ էլ քեզ չծեծեն». Արծվիկ Մինասյան

Սեպտեմբեր 28,2021 17:08

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ընդդիմությունն ուզում է Ալիեւի հոխորտանքներին հուժկու պատասխան տանք, կամ խաղաղության քարոզ չանենք, պետք է մտածել, որ Եռաբլուրում հնարավոր է մասշտաբները մեծանան: Ուստի այսօր լրագրողների հարցին՝ խաղաղությունը այսինքն պարտադրվա՞ծ է՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Այդ մարդիկ չեն հասկանում, որ խաղաղություն չի կարելի մուրալ: Խաղաղություն կարելի է ունենալ, երբ որ դու առնվազն քո արժանապատվությունը պահելով՝ կարողանաս ոչ ասել թշնամուդ՝ միջազգային եւ բոլոր հնարավոր անվտանգության ռեժիմները օգտագործել՝ ազգային արժանապատվությունը պահելու համար: Անդրանիկ Քոչարյանի եւ իշխանության բազմաթիվ  ներկայացուցիչների մոտեցումը նման է հետեւյալին՝ եթե դու ծեծ ես կերել, այլեւս մի խոսի ծեծողի նկատմամբ որեւէ բանի դիրքերից, գնա նսեմացիր, ոտքերն ընկիր, գնա խնդրիր, գնա մուրա, որ էլ քեզ չծեծեն, այդպիսով հակառակն է տեղի ունենում որպես կանոն՝ անընդհատ ծեծելու են…Խաղաղություն մուրալը ուղերձ է թշնամական պետություններին, որ ճնշեք մեզ ինչքան կարող եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930