«Optimum Energy ընկերությունը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը զբաղվում է ինչպես արեւային կայանների շինարարությամբ, այնպես էլ ունենք սեփական արեւային կայաններ:
Մեկը Քլին էներջի Վայոց արեւ 1 կայանն է, որն այդ պահին Հայաստանում ամենամեծն էր՝ 5,2 ՄՎտ հզորությամբ: Վայոց արեւ 1-ը գրավում է մոտ 8 հա տարածք: Կայանը կառուցված է երկկողմանի արեւային վահանակներով: Առավելագույն հզորությունը ցերեկային ժամերին է. Այդ ժամանակ այն կարող է էներգիայով ապահովել մոտ 80 փոքր գյուղ »,- ասում է Optimum Energy ընկերության Ծրագրերի զարգացման բաժնի ղեկավար Հովհաննես Թեւոսյան:
Ըստ նրա, Այլընտրանքային էներգետիկան կարեւոր է ոչ միայն բնապահպանական տեսանկյունից: Արեւային կայանների շինարարության շնորհիվ համայնքներ են զարգանում՝ օրինակ՝ Քլին էներջի Վայոց Ձոր 1 նախագիծը իրագործելիս Զեդեա համայնքում ապահովվել է ավելի քան 100 աշխատատեղ :
Արեւային կայանի շինարարությունը ֆինանսավորել է Կոնվերս բանկը: Ըստ Հովհաննես Թեւոսյանի՝ համագործակցությունը եղել է իդեալական թե շինարարության,թե զարգացման փուլերում: Համագործակցության ողջ ընթացքում Կոնվերս բանկը ցուցաբերել է առավելագույն ընկերասիրություն:
Կարդացեք նաև
Կոնվերս Բանկի կորպորատիվ վարկավորման պրոդուկտները:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից: