Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է, որ Սոչիում Պուտինը և Էրդողանը կքննարկեն «Զանգեզուրի միջանցքի» հարցը

Սեպտեմբեր 28,2021 16:25

Ermenihaber. Մեկուկես տարվա դադարից հետո Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դեմ առ դեմ հանդիպելու են ծովափնյա Սոչի քաղաքում սեպտեմբերի 29-ին։ Հանդիպման օրակարգում, ըստ թուրքական մամուլի բնորոշման, լինելու են բարդ հարցեր, որոնք կուտակվել էին այս ընթացքում։

Ընդդիմադիր «Cumhuriyet» թերթը նշում է, որ նախքան հանդիպումը Էրդողանն արել է երկու հայտարարություն, որից մեկը զայրացրել է Մոսկվային, իսկ մյուսը `գոհացրել: Խոսքը Ղրիմի և «S-400»ների վերաբերյալ Էրդողանի արած հայտարարությունների մասին է։ Մի դեպքում նա օգտագործել է «Ղրիմի բռնակցում» ձևակերպումը, իսկ մյուս դեպքում՝ ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնել, որ Անկարան ռուսական «S-400»-ների նոր խմբաքանակ կգնի։Ղրիմի կնճռոտ հարցից բացի Մոսկվային անհանգստացնում է Թուրքական անօդաչու թռչող սարքերի վաճառքը Ուկրաինային։

Բայցևայնպես Ռուսաստանի համար օրակարգի ամենակարևոր թեման լինելու է Իդլիբում տիրող իրավիճակը։ Բանն այն է, որ 2018-ին ռուսները և թուրքերը համաձայնության էին եկել ընդդիմադիր և կառավարական ուժերի միջև բուֆերային գոտի ձևավորելու, չափավոր ընդդիմադիրներին ահաբեկչական խմբավորումներից  տարանջատելու և ծանր զրահատեխնիկան դուրս բերելու հարցում։ 2018-ից ի վեր, սակայն, Մոսկվան Անկարային մեղադրում է այդ համաձայնության դրույթները կատարելու հարցում դանդաղկոտություն ցուցաբերելու համար։ Անկարան էլ իր հերթին պնդում է, որ Սիրիայի գործող վարչակազմը սպառնալիք է՝ ուղղված իր ազգային անվտանգությանը։

«Իսկ Թուրքիայի համար Սոչիում առաջնահերթ խնդիրը լինելու է բնական գազի դեֆիցիտի հրատապ փակումը։ Առջևում ձմեռ է։ Խնդիրը հրատապ է, քանի որ անցյալ տարի պաշտոնապես բացված «Թուրքական հոսք» գազամուղի գործարկման պատճառով դադարեցվել են «Անդրբալկանյան» (Արևմտյան) գազատարով ռուսական գազի մատակարարումները»,- գրում է «Cumhuriyet»-ը։

Աղբյուրը նաև նշում է, որ Սոչիում սպասվում են այնպիսի հարցերի քննարկումներ, ինչպիսիք են ռուսական զենքի նոր գնումները, Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրի միջանցքը» և Լիբիայի հարցը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930