Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ստացվում է՝ 2 տարի մարդկանց թալանե՞լ են գերթանկ թեստերով, թեստերի շուկան դարձրել գերշահույթ ստանալու միջո՞ց. Էլինար Վարդանյան

Սեպտեմբեր 28,2021 16:15

Ո՞վ է պատասխան տալու ՊՇՌ թեստերի թալանի համար

Առողջապահության նախարարությունն, ի պատասխան ՊՇՌ թեստերի գնագոյացման մասին հարցին, որ եթե COVID-19-ի դեմ ՊՇՌ թեստերի գները հնարավոր էր էժանացնել, ինչո՞ւ դա չէր արվում մինչև հոկտեմբերի 1-ը ուժի մեջ մտնող կարգավորումները, ո՞վ է գերշահույթ ստացել, պատասխանել է, որ հասկանալ, թե տվյալ կառույցները գերշահույթ են ապահովում, թե ոչ, առողջապահության նախարարության գործառույթն ու պարտականությունը չէ, և խնդրել են գնագոյացման վերլուծության համար դիմել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:

Այն, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեռ պետք է պատասխանի այս հարցին, միանշանակ է։ Բայց Առողջապահության նախարարությունը չի կարող այդպես հանգիստ հարցը տեղափոխել այլ դաշտ, ազատվել պատասխանտվությունից։

Երկու տարի շարունակ տարբեր ամբիոններից բարձրացվել է թեստերի հետ կապված բազմաթիվ հարցեր՝

– որ 15-ից 20 հազար դրամի շրջանակներում, և միայն շատ հազվադեպ 12 հազար դրամով արվող թեստերը շատ բարձր գին ունեն մեր առանց այդ էլ աղքատ հասարակության համար.

– որ, ըստ շրջանառվող տեղեկությունների, թեստի ինքնարժեքը մինչև երեք հազար դրամ է.

– որ երկրից մեկնելուց և վերադառնալուց արվող թեստերը զուտ բիզնեսի համար արվող թեստեր են, հաշվի առնելով, թե ինչպես է թեստավորման պրոցեսը կոնվեյեր հիշեցնում.

-որ նախարարությունը պետք է միջոցներ ձեռնարկի շուկան կարգավորելու համար։

Հիմա ինչ, ստացվում է, որ երկու տարի շարունակ մարդկանց թալանել են գերթանկ թեստերով, ընկերությունները թեստերի շուկան դարձրել են գերշահույթ ստանալու միջոց, իսկ Առողջապահության նախարարությունը, որ պատասխանատու է համավարակի ողջ ընթացքի կանխարգելման, վերահսկողության համար՝ ՉԿԱ, տեղում չի։

Այդ ինչպես է ստացվում, որ հոկտեմբերի 1-ի խիստ վիճելի, անկատար, թերի կարգավորումներից հետո թեստերի գինը միանգամից կիսով չափ, եթե ոչ ավել, նվազում է։ Բա այս ամբողջ թալանի ընթացքում նախարարությունն ո՞ւր է։ Բա կոռուպցիան, թալանն էլ ո՞նց են լինում։ Թե՞ այն, ինչ արվում է այս իշխանության օրոք թալանի հետ որևէ կապ չունի։

Ի վերջո, համավարակի ծանր պայմաններում սեփական քաղաքացիների հաշվին գերշահույթ ստանալու վրա աչք փակելը և՛ իրավական, և՛ բարոյական առումով անթույլատրելի է։ Եվ որքան էլ Առողջապահության նախարարությունը փորձի համոզել, որ իրենք  կապ չունեն, այդ ամենն անմիջականորեն նախարարության պատասխանատվության ներքո է, ավելին դա կարող է վկայել նաև մարդկանց հանդեպ անտարբերության և ոչ կոմպետենտության մասին։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930