ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կվերսկսեն իրենց այցերը տարածաշրջան: Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Բառացիորեն օրերս երեք համանախագահները Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից Նյու Յորքում հանդիպեցին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ: Նրանք, որքան ես հասկանում են, համաձայնել են վերսկսել իրենց այցերը տարածաշրջան՝ [Արցախ] այցելելու և տեղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ զրույցների համար, հանդիպումներ նախատեսված են նաև Ստեփանակերտում»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով անցյալ տարի ձեռք բերված եռակողմ համաձայնության գլխավոր արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
«2020թ. նոյեմբերի 9-ից հետո մոտ մեկ տարվա գլխավոր արդյունքն այն է, որ հաստատվել է կայունություն, որը պահպանվում է, ռուս խաղաղապահ զորամիավորումը նպաստում է դրան, որևէ բռնի գործողություն մենք այժմ չենք նկատում: Մանր միջադեպեր կային սկզբնական փուլում, որոնք արագ լուծվեցին: Եվս մեկ անգամ կրկնեմ. այնտեղ այժմ իրավիճակը կայուն է, չնայած, իհարկե, խնդիրները քիչ չեն»,- ասել է Լավրովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ