ՄԱԿ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը փորձագետների գնահատմամբ անատամ էր՝ Թուրքիայի հետ կապված՝ իմանալով, թե Թուրքիան ինչ մասնակցություն է ունեցել 44-օրյա պատերազմում, ինչպես է աջակցել Ադրբեջանին: Այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Դուք սխալ պատկերացում ունեք ՀՀ վարչապետի ատամնաշարի մասին»:
Մեր հարցին՝ ընդդիմությունը պնդում է, որ այդ ելույթը ապացուցում է այն կասկածները, որ սա պայմանավորված պատերազմ էր, ի՞նչ կասեք՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ընդդիմությունը շարժվում է ոչ թե որպես ընդդիմություն, այդպիսի հարցադրումներով իրենք դարձել են ռեւանշիստական քաղաքական միավոր»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ