Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն հոգնել ենք ասել, որ ձգձգում են դատական նիստերը»․ Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատախազ

Սեպտեմբեր 28,2021 15:20

«Ճիշտ եմ գնահատում դատարանի որոշումը։ Խափանման միջոցի տակ գտնվելը չի նշանակում, թե անհրաժեշտություն եղավ՝ կարող ես երկրից գնալ։ Խափանման միջոցի իմաստը ո՞րն է։ Այսինքն, խափանման միջոց ընտրվի, իսկ անձը երբ ցանկանա եւ ուր ցանկանա՝ գնա՞»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով մեղադրող դատախազ Գեւորգ Բաղդասարյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դատարանն օրերս որոշել է չթույլատրել Արմեն Գեւորգյանին դուրս գալ ՀՀ-ից։

Հիշեցնենք, որ Գեւորգյանը մտադիր էր ԵԽԽՎ նիստին մասնակցել․ նրա խափանման միջոցը ստորագրությունն է երկրից չհեռանալու մասին։ «Դա խափանման միջոցի հետ որեւէ կապ չունի, հետեւաբար՝ դատարանի որոշումը ճիշտ ենք համարում։ Իսկ նախկինում, երբ թույլատրվել է, մենք առարկություններ ենք ունեցել։ Մեր մոտեցումները չեն փոխվել»,-նշեց դատախազ Բաղդասարյանը։

ՀՀ սահմաններից դուրս գալու հետ կապված Արմեն Գեւորգյանն այսօրվա դատական նիստում ցանկանում էր հայտարարություն անել, սակայն դատավորը, հիշեցնենք, դա չթույլատրեց ոչ նրան, ոչ նրա պաշտպանին։

Դատախազը կատարվածը «միջոցառում» անվանեց․ «Հենց այդպես էլ պետք է ասել։ Դա դատական նիստը տապալելու արդեն ոչ թե քողարկված, այլ բացահայտ միջոց էր։ Մանիպուլյատիվ միջոցներ են անում։ Այսօրվա դատական նիստը պլանավորված էր ձախողել։ Պնդում եմ։ Ինչպես եւ մյուս դատական նիստերը։ Արդեն հոգնել ենք ասել, որ ձգձգում են դատական նիստերը։ Դա բոլորի համար է ակնհայտ»։

Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է նրանում, որ «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊԸ միակ մասնակից ու տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, մասնավորապես՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքի օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վճարելու գործարքին չխոչընդոտելու համար 2008թ․ ապրիլին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 309․000․000 ՀՀ դրամին համարժեք 1․000․000 ԱՄՆ դոլար կաշառք, ինչպես նաեւ՝ թաքցնելով ու խեղաթյուրելով նշված գումարի իրական բնույթն ու ծագումը՝ օրինականացրել է առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930