Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիշը անհաջող նռնականետման չհանձնած ստուգարք էր, շատերը կտրվեցին». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 28,2021 15:10

Խնդիրը ո՞րն է, որ Արթուր Ղազինյանին չեք ընտրում. այս հարցը լրագրողներն ուղղեցին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Նա ասաց, որ Ղազինյանը հակասական մտքեր է արտահայտել՝ որպես իրավաբան, նաեւ առաջին քայլերը՝ որպես քաղաքական գործիչ:

 

Հարցին՝ Ղազինյանին չներեցիք, որ վարչապետի ուղղությամբ շի՞շ էր նետել՝ Քոչարյանը պատասխանեց. «Շիշ նետելը լավ բան չի: Իսկ Չաուշեսկուն, իսկ Եռաբլուրի սխալ պատկերացումնե՞րը, Եռաբլուրում երկրի ղեկավարի կողմից խոնարհվելը, ծնկները խոնարհելը դիտեց որպես մարդասպանի այց, դա նորմա՞լ է: Շիշը ես գնահատում եմ հումորով: Շիշը անհաջող նռնականետման չհանձնած зачёт էր: Իրենք այդ օրը ՊՆ նախկին ղեկավարի հետ իրականացրեցին նռնականետման ստուգարքներ: Ընդ որում, ստուգարքից շատերը կտրվեցին: Երբ շիշը ուղղում ես, բա չե՞ն մտածում անվտանգության մարմինների ինչ գործողություն կարող էր հետեւել: Եթե իրենց առաջնորդը իրենց ոգեշնչել էր, որ խրամատ փորեք արդեն ԱԺ տարածքում, հետո սկսեք շիշ նետել, ես կատակով ասացի՝ բա որ պարոն Օհանյանի ձեռքին զենք լիներ, ի՞նչ կլիներ»:

Հարցին՝ բոլոր նիստերին հիշում եք այդ շիշը նետելը, բայց ձեր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածում էր պատգամավորին՝ Քոչարյանն արձագանքեց, որ քրեական գործ կա հարուցված, իսկ ինքն իր գնահատականը տվել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930