Հայաստանի երիտասարդ ծանրորդները երկրորդ ոսկե մեդալն են նվաճել Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկած կրտսեր երիտասարդների եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում:
Երեկ մինչեւ 20 տարեկանների տարիքային խմբում 67 կգ քաշային Գոռ Սահակյանը ոչ մի շանս չտվեց մրցակիցներին: 18-ամյա մարզիկը նախ փոքր ոսկին նվաճեց պոկում վարժությունում՝ բարձրացնելով 136 կգ ծանրաձողը, ապա առավելությունը մեծացրեց հրում վարժությունում՝ 165 կգ (երկրորդ փոքր ոսկին), եւ երկամարտի 301 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ