Լրահոս
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Build Armenia 2021 ցուցահանդեսի գործընկեր

Սեպտեմբեր 28,2021 14:48

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ Build Armenia 2021 անշարժ գույքի առաջին ցուցահանդեսի ֆինանսական գործընկերը: Միջոցառմանը մասնակցեցին 32 կառուցապատող ընկերություններ, որոնք ներկայացրեցին առաջնային շուկայում բնակելի և առևտրային նշանակության անշարժ գույքի բոլոր ձևաչափերը:

Ցուցահանդեսը համախմբել էր երկրի առաջատար կառուցապատող ընկերություններին և անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Հյուրերն հնարավորություն ունեին ընտրել իրենց հավանած գույքը և ստանալ մասնագետների խորհրդատվություն: Միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության անդամները և «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» ղեկավարները:

ՎՏԲ-Հայաստան Բանկը միջոցառմանը ներկայացրեց իր հիփոթեքային պրոդուկտների շարքը՝ անշարժ գույքի ձեռք բերման վարկեր՝ սկսած 3% կանխավճարից և տարեկան 3.5% տոկոսադրույքից, ինչպես նաև ավտոկայանատեղերի ձեռք բերման և անշարժ գույքի ձեռք բերման վարկեր: Կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչները ցուցահանդեսին կարող էին ծանոթանալ նախագծային ֆինանսավորման Բանկի առաջարկներին՝ կորպորատիվ վարկեր կառուցապատողների համար, այդ թվում՝ էսքրոու մեխանիզմի կիրառման եղանակով:

«Հիփոթեքային վարկավորումը ՎՏԲ-Հայաստան Բանկի գերակա ուղղություններից է: Կենտրոնանալով հաճախորդների կարիքների վրա՝ մենք շարունակում ենք ընդլայնել մեր հիփոթեքային վարկավորման պրոդուկտների շարքը: Մենք առաջարկում ենք անշարժ գույքի ձեռք բերում հատուկ արտոնյալ պայմաններով, ինչպես նաև վարկերի վերաֆինանսավորում՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառուի հետագա ամսական վարկային բեռը: Անցյալ տարի անշարժ գույքի շուկայի բոլոր մասնակիցների հիփոթեքային վարկերի պորտֆելն ունեցել է 27% աճ:

Դրա ֆոնին մենք ավելացրել ենք մեր պորտֆելն ավելի քան 1.5 անգամ ավել: 2021թ․մենք շարունակում ենք ավելացնել հիփոթեքային ցուցանիշները՝ առաջին 6 ամիսների ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է ավելի քան 20%-ով», – նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի – Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930