«Մի կարեւոր թեմայի եք անդրադարձել, խոսքը 2011-ին տեղի ունեցած միջադեպի մասին է, որով քրեական գործ է հարուցվել ու ավիացիայի վարչության պետն է այդ քրեական գործով անցնում: Որոշակի առանձնահատկություն կար կապված նրա հետ, որ 2011-ին այն սպառազինությունը, որի մասին խոսվեց, դրանք ի պահ էր հանձնված, այլ ոչ թե համալրված էր ընդհանուր սպառազինությունում: Դրանք սպառազինություն են մտել 2018-ի դեկտեմբերին: Քաղաքական որոշմա՞ն, թե՞ ինչ դրդապատճառներով է այդ սպառազինությունը 2018-ի դեկտեմբերին համալրել մեր ընդհանուր սպառազինության բազան»,- այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը՝ 2011 թ․ ռազմամթերքի ձեռքբերման հարցում մոտ 4.7 մլն դոլարի ենթադրյալ չարաշահումների համար։
Ի պատասխան՝ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան ասաց. «Այնպիսի ինֆորմացիա տվեցիք, որ ԱԱԾ-ն ուղիղ կապով լսում է: Բնականաբար, այդ տեղեկատվության հետ կապված ձեզ կհրավիրեն ու այդ տեղեկատվությունը օգտակար կլինի նախաքննության մարմինների համար: 2018-ի համար ինձ զանգահարել է Մովսես Հակոբյանը ու էլի նույնպիսի բան էր ասում, կարծում եմ, Մովսես Հակոբյանը ասելիք պետք է ունենա՝ այդ ձեռքբերման, նաեւ Աֆրիկա այդ սպառազինությունը տեղափոխելու հետ կապված: Սա էլ ես եմ իմ կողմից հնչեցնում, որի մասին երեկ ինձ տեղեկացրել է Գլխավոր շտաբի պետը, որ այդպիսի գործարք էլ է եղել: Ես ուզում եմ հասկանալ՝ այն, ինչ կապված է բանակի կոռուպցիայի հետ, պետք է արմատախիլ արվի ամբողջ ծավալով»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ