ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմամբ և սպառնում է պատժամիջոցներ սահմանել, եթե Ռուսաստանի հետ նոր պայմանագիր կնքվի:
«Մենք միանգամայն հստակ ենք արտահայտվել՝ գրելով CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցներով դիմակայելու մասին) օրենքը. պատժամիջոցներ սահմանվում են ցանկացած հաստատության վրա, որը խոշոր բիզնես է վարում ռուսական ռազմական կամ հետախուզական կառույցների հետ: Թուրքիայի ցանկացած նոր գնում կհանգեցնի նոր պատժամիջոցների»,- ասվում է կոմիտեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հարցազրույց էր տվել ամերիկյան CBS հեռուստաալիքին՝ հաստատելով, որ առաջիկայում իրենք պատրաստվում են Ս-400-ների նոր խմբաքանակ գնել:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ