Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Խաչատրյան. Փաշինյանի աջակիցները շշով գլխիս հարվածեցին, ինչից հետո քայլել չեմ կարողանում. «Իրավունք»

Սեպտեմբեր 28,2021 11:14

«Պատերազմից մեկ տարի անց ցավը ուրեւէ կերպ չի մեղմվել, ողջ գիշեր Եռաբլուրում եմ եղել, ցավ եմ ապրում, որ մեր կողքին սեւազգեստ մայրերի քանակն այսչափ ավելացավ, ցավը մեծ է, կորուստն՝ անդառնալի: Ճակատագիրը կրկին մայրերին սեւ հագցրեց: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Ըստ Մարգարիտա Խաչատրյանի` սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած գունագեղ միջոցառումն իսկական խայտառակություն էր: «Ես ինչպե՞ս կարող էի մասնակցել այդ միջոցառմանը, չէր կարող այդպիսի բան լինել: Ի՞նչն էին տոնում սեպտեմբերի 21-ին, արյան գնով ձեռք բերված եւ տանուլ տված անկախությո՞ւնը: Ի՞նչ տոնակատարություն, Դուք հայրենիքը հանձնել եք թուրքին»:

Մեր զրուցակցի կարծիքով` ողբացող մոր համար տոնակատարություն լինել չի կարող: «Նիկոլ Փաշինյանին բազմիցս խոչընդոտել ենք, որպեսզի նա Եռաբլուր ոտք չդնի: Հենց այդ ժամանակ էլ նրա աջակիցներն ինձ շշով գլխիս հարվածեցին, ինչից հետո քայլել չեմ կարողանում», – նշում է Մարգարիտա Խաչատրյան:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930