Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, 13 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1205 է:
ՀՀ առողջապահության նախարարություն
Կարդացեք նաև