Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. ԱԱԾ-ն պետք է համարձակություն և ազնվություն ունենար և հայտարարեր, որ այդ սպառազինությունն արդեն ընդունվել և գնվել է ՊՆ-ի կողմից 2018 թվականին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2021 10:51

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար, ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ

– ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ ձերբակալվել է ՀՀ ԶՈՒ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը՝ 2011 թ  ռազմամթերքի ձեռքբերման հարցում մոտ 4.7 մլն դոլարի ենթադրյալ չարաշահումների համար։ Այդ ժամանակ Դուք էիք  նախարարը, հնարավո՞ր է սլաքները փորձում են Ձեր կողմն ուղղել։

– Գիտե՞ք, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պետք է իր գործունեության մեջ ազնիվ լինի եւ ասի, որ 2011 թվականին տվյալ սպառազինության միջոցների մատակարարման ընթացքում անպետք լինելու պատճառով պաշտպանության նախարարությունն այդ ռազմամթերքը չի ընդունել, ի պահ է վերցրել, մինչեւ որ մատակարար կազմակերպությունը որոշի դրա ելքը, այսինքն՝ բերի համապատասխան փաստաթղթեր եւ տանի այլ վայր՝ այլ խնդիրներ իրականացնելու համար, կամ տարանցիկ փոխադրմամբ վաճառի այլ երկրների։ Եվ պետք է նշի, որ սպառազինության այդ տեսակները պաշտպանության նախարարությունն արդեն ընդունել է 2018 թվականին։ Այսինքն՝ եւս մեկ անգամ կրկնեմ․ 2011 թվականին անսարքության պատճառով ի պահ վերցրած… ես ժողովրդի համար ասում եմ՝ ինչ է նշանակում ի պահ վերցնելը, երբ խմբաքանակի մոտ 30 տոկոսը դու ընդունում ես, իսկ 70 տոկոսն անսարք է, անպիտան է, իսկ դրանք բավականին մեծ գաբարիտներով պայթյունավտանգ հրթիռներ են, դրանք ի պահ վերցվում են միայն համապատասխան հարմար շինություններում։ Այսինքն՝ ՊՆ-ին ենթակա հրթիռահրետանային սպառազինության պահեստներում, այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը պետք է ինքը որոշեր դրանց ելքը։ Պաշտպանության նախարարությունը չի ընդունել այդ սպառազինությունը։ Հարուցված է քրեական գործ, այդ քրեական գործով ես հարցաքննվել եմ, ելնելով նախաքննական գաղտնիությունից՝ սրանից ավել ոչ մի բան չեմ ասի։ Միայն կավելացնեմ հետեւյալը․ ինչպես ես ասացի, ի պահ վերցնելու պայմանը, եւ ԱԱԾ-ն պետք է համարձակություն եւ ազնվություն ունենար եւ հայտարարեր, որ այդ սպառազինությունն արդեն ընդունվել եւ գնվել է ՊՆ-ի կողմից 2018 թվականին։

– Այսինքն՝ 2018-ին անպիտան սպառազինությո՞ւն է գնվել։

– Չգիտեմ՝ դա անպիտան է եղել, թե անպիտան չի եղել։ Մենք չենք ընդունել, դա ընդունել ենք ի պահ, որովհետեւ անսարքություններ են եղել։ 2018 թվականին, թե ինչ պայմաններում, ինչպես եւ ով է ընդունել, դա արդեն իմ խնդիրը չէ։ Դա նախ նախաքննության գաղտնիություն է, մյուսը՝ կարող եք հարցնել արդեն ԱԱԾ-ից կամ ՊՆ-ից։

– Կարծում եք՝ անհի՞մն է հարուցվել քրեական գործը, հաղորդագրության մեջ նշված է, որ տեխնիկական բնութագիրն են փոխել, ձեւական սակարկություններ են իրականացրել եւ ձեռք են բերել շուկայականից էականորեն թանկ հրթիռներ, որոնք հետո չեն օգտագործվել՝ պետությանը պատճառելով մոտ 4.7 մլն դոլարի վնաս։

– Այն, ինչի մասին Դուք խոսում եք, 2018 թվականին է իրականացվել, եւ կարող եք հարցնել, թե ով է դա իրականացրել, ինչու եւ ինչ նպատակով։ Ես հարցաքննվել եմ եւ իմ մասով բացատրություն տվել եմ։

– Իսկ ի՞նչ կարող եք ասել պաշտոնյայի վերաբերյալ, ում մեղադրանք է առաջադրվել։

– Նախաքննության գաղտնիություն եւ անմեղության կանխավարկած գոյություն ունի, թող որոշեն պատկան մարմինները։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930