Հերթական հայկական ֆիլմը ենթարկվում է խտրականության արտասահմանյան փառատոնում։
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակներում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը (համատեղ արտադրություն Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա /Hayk Documentary Film Studio և Margins Media Production Company )։
Ֆիլմը պատմում է Հայկական բանակում ծառայող խիզախ կանանց մասին: Ֆիլմի նկարահանումների մի մասն իրականացվել է Արցախում։
Սեպտեմբերի 25-ին տեղեկացանք, որ ֆիլմը հանվել է ծրագրից ադրբեջանցիների սպառնալիքների պատճառով։ Փառատոնի տնօրինությունը ոչինչ չի կարողանում ձեռնարկել ստեղծված իրավիճակը շտկելու համար։
Կարդացեք նաև
Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա