Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքական ռադիոալիքների տարածումը չի՞ խանգարում. «Փաստ»

Սեպտեմբեր 28,2021 09:47

Վերջին շրջանում ահազանգեր են ստացվում, որ Հայաստանի տարածքում, այդ թվում՝ Երևանում ռադիոյի հաճախականություններում ավելի ու ավելի հաճախ են հայտնվում թուրքական (որոշ մարզերում՝ նաև ադրբեջանական) ալիքներ:

Այս հարցերի առնչությամբ օրերս «Փաստը» գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Ուղղել էինք երկու հարց՝ արդյո՞ք նախարարությունը տեղյակ է այս խնդրին, եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում հարցը կարգավորելու, հաճախականությունները «մաքրելու» ուղղությամբ, և երկրորդ՝ արդյո՞ք գործ չունենք ազգային անվտանգությանն առնչվող խնդրի հետ: Նախարարությունը, անդրադառնալով առաջին հարցին, նշել է, որ ՀՀ ԲՏԱ նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կոմիտե» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում են եթերի մշտադիտարկման աշխատանքներ, այդ թվում՝ ռադիոհեռարձակման համար նախատեսված ռադիոհաճախականությունների տիրույթում:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռադիոհաղորդումների տարածումն իրականացվում է ռադիոալիքների միջոցով, իսկ ռադիոալիքները չեն ճանաչում սահմաններ և պետություններ, ռադիոհաճախականությունների բաժանումն իրականացվում է պետությունների պահանջարկի հայտերի հիման վրա այն պայմանով, որ դրանք չեն խոչընդոտի այլ պետությունների գործող ռադիոհամակարգերին: Նշենք, որ սահմանից այն կողմ լսելի են նաև ռադիոհաղորդումներ հայերեն լեզվով, ինչն ուղղակիորեն կապված է ռադիոալիքների տարածման հետ: Միաժամանակ, Հեռահաղորդակցության միջազգային միության պահանջներին համապատասխան, եթե հարևան երկրի տարածքում ռադիոհաճախականության շահագործումը չի խանգարում Հայաստանի Հանրապետությունում ներկայումս շահագործվող որևէ ռադիոհեռարձակող սարքի կամ համակարգի աշխատանքին, ապա Հայաստանի Հանրապետության կապի ադմինիստրացիան այն ընդունում է որպես ի գիտություն: Հակառակ դեպքում՝ այն կբողոքարկվեր Հեռահաղորդակցության միջազգային միությունում»,-ասված է պատասխանի մեջ:

Ինչ վերաբերում է անվտանգության խնդրին, նախարարությունը հավելում է. «Անվտանգությանն առնչվող խնդիրների դեպքում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշտապես աշխատանքներ է տանում պետական համապատասխան մարմինների հետ»:

Իսկ արդյո՞ք նախարարությունը չունի մտահոգություն կամ էլ համապատասխան պետական մարմինների հետ քննարկե՞լ է այն հարցը, թե ի՞նչ կլինի, եթե հանկարծ թուրքական կամ ադրբեջանական ռադիոալիքներից մեկը, ներթափանցելով մեր հաճախականություն, հայերենով ապատեղեկատվություն կամ էլ խուճապ պարունակող տեղեկատվություն տարածի:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930