Դիլիջան քաղաքի հուշարձանի հարակից տարածքում այսօր տեղի ունեցավ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի բացման և օծման արարողությունը:
Խաչքարի օծման արարողությունն անցկացնող Հաղարծնի վանահայր Տեր Սամվել վարդապետ Մխիթարյան իր խոսքում հիշեց, որ մեկ տարի առաջ՝ Վարագա սուրբ խաչի տոնի պատարագի ընթացքում եկավ լուրը, որ պատերազմ է սկսվել․
«Պատերազմի ամբողջ ընթացքում միայն մի բան էր մեզ ուժ տալիս՝ մեր միասնությունը և այն տեսիլքը, որ հաղթելու ենք, սակայն տարբեր պատճառներից ելնելով եղավ այն, ինչ որ եղավ, բայց չեղավ հավիտենապես այդպես լինելու, այլ եղավ ժամանակավորապես:
Կարդացեք նաև
Շատ կարևոր է, որ մենք այս հաղթական ոգով ապրենք և այդ ոգու մեջ մեծացնենք մեր սերունդները: Այսօրվա մեր ուխտը պետք է լինի այն, որ ոչինչ չպետք է զիջենք մեր թշնամիներին և առավել ևս ոչ մեկին: Հաղթական ոգին և ապրելու ոգին պետք է մտնի մեր կյանքերից և ընտանիքներից ներս:
Այս խաչքարը կանգնեցվում է այն պարզ պատճառով, որ մենք ուղտ ունենք և պարտք ունենք մեր զոհված եղբայրների առաջ»։
Խաչքարի բացման և օծման արարողությունից հետո Դիլիջանի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը շնորհակալագրեր և հավաստագրեր հանձնեց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից զինծառայողներին և նահատակված հայրենակիցների հարազատներին:
Սաթենիկ Հովսեփյան